«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը որոշել է մինչև վերջ պայքարել փողոցային առևտրի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպից հետո ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է փողոցային առևտրի դեմ պայքարը մինչև վերջ հասցնել։ Երեկ քաղաքապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նա գրություն է ուղարկել քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ պահանջելով տրամադրել հիշյալ փողոցում տեղադրված երկաթյա տաղավարների օրինականության հիմքերը, որից պարզ կդառնա՝ տաղավարը, որտեղ կարտոֆիլ վաճառող քաղաքացին իր մեքենան կանգնեցրել էր, օրինական հիմքո՞վ է տեղադրվել փողոցի վրա, թե՞ ոչ։
Պատգամավորը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ դեռևս պատասխան չի ստացել։ Նա կարծում է, որ եթե անգամ օրինական են, ապա վարչական շրջանի ղեկավարությունը կարող է դա ճանաչել գերակա շահ և փոխհատուցելով սեփականատիրոջը` ապամոնտաժել հանրության առողջությանը վտանգ ներկայացնող տաղավարները։ Պատգամավորը պնդում է, որ փողոցում առևտուրը վթարային իրավիճակ է ստեղծում։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ պատգամավորի և վաճառողի միջև քաշքշուկ էր եղել, երկուսն էլ կանչվել էին ոստիկանություն` բացատրություններ տալու, Աղազարյանը ճանաչվել էր տուժող, առևտրականին ձերբակալել էին, ապա ազատ արձակել: Քրեական վարույթն ընթանում է 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` խուլիգանություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ է, որ «Բաքու-Ստեփանակերտ խոսակցության» մեջ Ալիևի հիմնական օրակարգը, այսպես կոչված, «ինտեգրվելն» է
- «Ժողովուրդ». Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը այս օրերին տարբեր մարդկանց հետ են հանդիպում. Ինչու են կտրուկ մերժում ստանում
- «Հրապարակ». Փաշինյանը որոշել է պատժել Կարեն Համբարձումյանին. Սիսիանում ընտրություններն անսպասելի ելք կունենան, և կարող է հաղթել ՀՀԿ-ն
- «Ժողովուրդ». Տարոն Չախոյանի արած հայտարարությունը մանիպուլյատիվ է և չհիմնավորված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան