Մանկաբույժ. Կարմրուկի տարածման հնարավոր պատճառները
Հայաստանում երեկվա դրությամբ, առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել էր 46: «Ուիգմոր» մանկական հիվանդանոցի բժշկական գծով փոխտնօրեն Հրաչուհի Ղազարյանն ասուլիսում ասաց, որ արձանագրված դեպքերից 14-ը հիվանդանոցային բուժում ստացել են իրենց մոտ, 13 երեխան առողջացումով դուրս են գրվել, 1 երեխա շարունակում է ստանալ հվանդանոցային բուժօգնություն, սակայն վարակիչ օրերն արդեն ավարտվել են, մեկուսացման անհրաժեշտություն չունի։
Նրա ներկայացմամբ, կարմրուկը բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը կարող է ընթանալ բարդություններով, ինչպիսիք են թոքաբորբը, գլխուղեղի ախտահարումը․ 5 հիվանդ երեխաներից 1-ը ունենում է հոսպիտալացման ցուցում։ Հիվանդությանը խիստ բնորոշ է ցանի առաջացումը՝ ջերմության բարձրացումից, քթից հոսքից 3-4 օր հետո։ Առհասարակ, հիվանդ անձը վարակիչ է նաև մինչև ցանի առաջացումը՝ նախորդող 4 օրերի ընթացքում, և ցանի առաջացումից հետո ևս 4 օր։
Հրաչուհի Ղազարյանը ասաց, որ վարակը տեղի է ունենում օդային ճանապարհով։ «Ինչո՞ւ է բարձր վարակելություն. դա վիրուսի առանձնահատկությունն է, քանի որ այն օդում կարող է պահպանվել 2 ժամ, և եթե նախորդ երկու ժամերի ընթացքում որևէ հիվանդ անցել է այդ տարածքով, քայլել է և չպատվաստված անձը երկու ժամվա ընթացքում այդ տարածքով անցնում է, կարող է վարակվել»։
Նա նշեց, որ առաջին դեպքերի կասկածը ու հետագա լաբորատոր ուղղորդումը եղել է «Ուիգմոր» հիվանդանոց դիմած բուժառուների շրջանում. «Առաջին իսկ կասկածելի դեպքի հանդիպելուց հետո կատարել ենք նմուշառում և, ըստ Հայաստանում գործող կարգերի, տեղեկությունը փոխանցել ենք առողջապահության նախարարությանն ու համապատասխան մարմիններին։ Առաջին իսկ դեպքից հետո բոլոր հաջորդող կասկածելի դեպքերը հետազոտվել են կարմրուկի վերաբերյալ»։
Նա հայտնեց, որ հիվանդանոցի բուժանձնակազմը պատվաստված է բոլոր հնարավոր կանխարգելիչ հիվանդությունների դեմ։
Հիվանդանոցի Իմունիզացիայի ծառայության պատասխանատու, մանկաբույժ Լիլիթ Մարությանն ասաց, որ վերջին տարիներին տենդենց է նկատվում, երբ ծնողները հրաժարվում են պատվաստումներից, այդ թվում կարմրուկի պատվաստանյութից։ Սա է, ըստ նրա, հանգեցրել կոլեկտիվ իմունիտետի իջեցմանը, որն էլ իր հերթին հանգեցրել է այս խնդրին։
Վարակի տարածման երկրորդ պատճառը, մանաբույժի խոսքով, կարող է լինել այն, որ վերջին մեկ տարում այլ երկրներից մեծ հոսք է եղել Հայաստան, այդ մարդիկ հնարավորություն չեն ունեցել ստանալ իրենց կանխարգելիչ կամ բացթողնված պատվաստումները բուժհիմնարկներում։
Հ. Ղազարյանի խոսքով, իրենց մոտ արձանագրված առաջին դեպքը եղել է հենց բերովի դեպք, երեխան եղել է նախադպրոցական տարիքի։
«Այս ընթացքում նաև բուժաշխատող ենք ունեցել, ով վարակվել է կարմրուկով։ Բուժաշխատողը եղել է պատվաստված, սակայն կան իրավիճակներ, երբ պատվաստված լինելով՝ անձը որոշ հիվանդությունների պարագայում կարող է ավելի հեշտ վարակվել։ Մեր այդ աշխատողն ընդունել է այնպիսի դեղամիջոցներ, որոնք թուլացրել են իմուն համակարգը, ինչի արդյունքում հիվանդացել է։ Առաջին իսկ նշանների դեպքում աշխատանքի չի եկել և ուղղորդվել է մասնագիտացված հիվանդանոց բուժօգնություն ստանալու»։
Նա մանրամասնեց, որ կան հատուկ խմբի դեղամիջոցներ, որոնք հանդիսանում են իմուն համակարգն ընկճող դեղամիջոցներ, դրանք կիրառվում են շատ հազվադեպ, շատ յուրահատուկ քրոնիկ հիվանդությունների դեպքում։
Հարցին՝ մամուլում լուրեր են տարածվում հիվանդանոցի սեփականատերերի և կոնկրետ պաշտոնյաների հետ մերձավոր կապերի մասին, «Ուիգմոր» մանկական հիվանդանոցի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանն ասաց, որ դա ապատեղեկատվություն է, նման բան չկա, ներդրողները բացառապես օտարերկրացիներ են, այդ տեղեկությունը հերքելու հարցով զբաղվում են իրենց իրավաբանները։
Հարակից հրապարակումներ`
- Օտարերկրացիները Ամիրյան 2 հասցեում գործող շարժական կետում կարող են կարմրուկի դեմ անվճար պատվաստվել
- Կարմրուկն իր վարակելիությամբ ամենաառաջին ինֆեկցիոն հիվանդությունն է. մասնագետ
- 10.03. Կարմրուկի հաստատված դեպքերն ավելացել են
- Վարակաբան. Վերջի տարիների կարմրուկի վարակի 1/3-րդ դեպքերն արձանագրվում են մեծահասակների շրջանում
- Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց իր և Արսեն Թորոսյանի՝ միմյանց հակասող վարկածներ հնչեցնելու մասին հարցին
- 09.03. Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի
- Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի
- «Ինչ կապ ունի նախարարի մայրը կարմրուկի վարակի տարածման հետ». «Հրապարակ»
- Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի
- Կարմրուկով վարակվածների մոտ վիրուսը կարող է նորից ակտիվանալ՝ առաջացնելով ուղեղի թաղանթի բորբոքում. մասնագետ
- Այս պահին կարմրուկի համաճարակի մասին խոսք չկա, ունենք փոքր բռնկում. նախարար
- Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխաներ են. Ավանեսյան
- Կարմրուկի հաստատված բոլոր 20 դեպքերը եղել են չպատվաստված քաղաքացիների մոտ. Գևորգ Սիմոնյան
- Կարմրուկի հաստատված դեպքերն ավելացել են
- Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի. ԱՆ
- Վիրուսաբան. Կարմրուկի հետ կապված ունենք իրավիճակ, որը կարող է վերածվել համաճարակի
- Կարմրուկի հաստատված դեպքերն ավելանում են
- Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք․ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան