ՄԱԿ-ը հաղորդել է Փետրվարին Անտարկտիդայի ծովային սառույցի տարածքի ռեկորդային կրճատման մասին
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նուլիսը հայտարարել է, որ Անտարկտիդայում ծովի սառույցի մակերեսը փետրվարի վերջին կազմել է 1,83 միլիոն քառակուսի կմ, ինչը ռեկորդային ցածր էր ձմռան վերջի համար։ Այդ մասին հայտնում է «Գազետա ռու»-ն։
Կազմակերպության տվյալներով՝ փետրվարի վերջին «ծովային սառույցի մակերեսը կազմել է 1,83 մլն քառակուսի կմ, որը կազմում է 93 հազար քառ. կմ պակաս, քան 2022 թվականի փետրվարին գրանցված ռեկորդային սեզոնային ցածր մակարդակը։
Արկտիկայում փետրվարին ծովի սառույցի տարածությունը երկրորդ ամենափոքրն էր, որը գրանցվել է ձմեռային շրջանի բոլոր ժամանակների դիտարկման ժամանակ: 1,12 միլիոն քառակուսի կմ-ից ցածր արձանագրվել էր 1981-ից մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածում:
Հարակից հրապարակումներ`
- Չիլիացի լողորդն Անտարկտիդայի ջրերում լողում է 2,49 կմ և ռեկորդ սահմանում
- Անտարկտիդայի սառցադաշտից Լոնդոնի չափ սառցաբեկոր է պոկվել
- Անտարկտիդայում սկսվել է տուրիստական սեզոնը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները