Մենք չենք հասկանում «ռեինտեգրացիա» բառը. Ռուբեն Վարդանյան
«Մենք մեզ չենք տեսնում Ադրբեջանի կազմում, և չենք հասկանում «ռեինտեգրացիա» բառը, որովհետև դրա մեջ իմաստ կա, որ ինչ-որ ժամանակ մենք եղել ենք իրենց մասը ու նորից պետք է հետ բերեն»,- «Ապագա Հայկականը» նախաձեռնության կազմակերպած համաժողովին ասաց տեսակապով միացած «Ապագա Հայկականը» և «Ավրորա» նախաձեռնությունների համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա նշեց, որ միակ ճանապարհը պայքարելն է, ինչպես, օրինակ, Կուբան պայքարեց ԱՄՆ-ի դեմ։
«Մենք չենք ենթրակվելու այս մոտեցմանը, միակ ճանապարհն է՝ իրար կողք ապրել որպես հարևան, փորձել գտնել շփման բանաձևը, բայց միայն հարևանի կարգավիճակով, ուրիշ որևէ ձև չկա։ Մենք 35 տարի պայքարել ենք և պետք է պատրաստ լինենք ևս 35 պայքարել։ Արժանապատիվ, անկախ, հայկական, ազատ Արցախի համար պետք է պատրաստ լինել պայքարել»,- ասաց նա։
Ռուբեն Վարդանյանն ընդգծեց, որ պետք է ճկուն լինել. «Չենք ենթարկվելու Ադրբեջանի պահանջներին, իրենք պետք է հասկանան, որ մեծ գին են մուծելու, եթե ուզենան զենքով կամ այլ ձևով մեզ ստիպեն, որ մենք ենթարկվենք իրենց»։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ է, որ «Բաքու-Ստեփանակերտ խոսակցության» մեջ Ալիևի հիմնական օրակարգը, այսպես կոչված, «ինտեգրվելն» է
- Արցախի շրջափակումը ցույց տվեց՝ սուտ է, որ հայը միայն մտածում է՝ ինչպես լցնի իր փորը. Վարդանյան
- «Փաստ». Ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է «ռեինտեգրացիայի» և համակեցության թեզեր տիրաժավորել
- Ռուբեն Վարդանյանն Արցախում նոր գործակալություն է հիմնել
- Արցախ տեղափոխվելուց ի վեր ինձ անվերջ ոգեշնչում են այստեղ ապրող կանայք՝ իրենց ոգու ուժով, մեր հաղթանակի հանդեպ հավատով. Վարդանյան
- Արայիկ Հարությունյան. Ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է՝ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ խնդիրներին որևէ լուծում չի լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան