Ռուսաստանում ցորենի բերքը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է գրեթե 37%-ով
Ռուսաստանի Դաշնությունում հացահատիկի բերքը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 29,9 տոկոսով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ռոսստատի տվյալներին։
Վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանում հացահատիկի և հատիկաընդեղենային մշակաբույսերի բերքը նախորդ տարի կազմել է 157,676 մլն տոննա, ինչը 29,9%-ով ավելի է, քան 2021 թվականին (121,399 մլն տոննա)։
Ցորենի բերքի աճը կազմել է 37%՝ 104,237 մլն տոննա՝ 2021 թվականի 76,1 մլն տոննայի դիմաց։ Գարու բերքը նախորդ տարի աճել է 30%-ով, տարեկանինը՝ 26,5%-ով, եգիպտացորենինը՝ 5%-ով։ Աճել է նաև կրուպեղենի բերքը, բացառությամբ բրնձի և կորեկի։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ագրեսիայի պատճառով ցորենի ցանքատարածությունները չի հասցվել նախատեսված 75 հազ. հեկտարի.Վահան Քերոբյան
- ՊԳԱԿ-ն աշնանացան ցորենի սերմացու է տրամադրում Հայաստանի անապահով ընտանիքներին
- Վրաստան ցորենի ներմուծումը թանկացել է
- ԱՄՆ-ն կաջակցի Վրաստանում ցորենի արտադրությանը
- Ստամբուլում քննարկվում էր ուկրաինական ցորենի հարցը
- 2022թ. ցորենի համաշխարհային ճգնաժամ-Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան