Սամվել Ալեքսանյանը Փաշինյանի տիկնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին փոխանցել է 230․000 դոլար. Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Վերացված» համակարգային կոռուպցիան` ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո
2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխության ժամանակաշրջանում հրապարակային կոչեր էին հնչում, որ մարդիկ գնումներ չանեն «YerevanCity» սուպերմարկետների ցանցից՝ հաշվի առնելով դրա սեփականատեր Սամվել Ալեքսանյանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր լինելու հանգամանքը։
Հիմա այլևս 2023 թվական է, ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից անցել է հինգ տարի։
2023 թվականի մարտի 8-ին Սամվել Ալեքսանյանի դուստրը, «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Աստղիկ Ալեքսանյանը, մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված «Հնարավորություններ և խոչընդոտներ․ կանանց տեղն ու դերը Հայաստանում» համաժողովին և ելույթ է ունեցել բիզնեսում կանանց դերի կարևորությանը վերաբերող պանելային քննարկման ժամանակ։ Պանելային քննարկմանը մեջբերվել են վարչապետի խոսքերը, որ կանայք ՀՀ բնակչության մեծամասնությունն են, և նրանց հսկայական պոտենցիալը լիարժեք չօգտագործել՝ նշանակում է լինել անհեռատես:
Դրա հաջորդ օրը, 2023 թվականի մարտի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում, ընդունվել է թիվ 304-Ա որոշումը, որով 3 280 053 415 ՀՀ դրամի (մոտ 8,5 մլն ԱՄՆ դոլարի) արտոնություն է տրվել «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությանը ոչ թե սարքավորումներ, այլ արտադրության համար հումք և նյութեր ներմուծելու համար (այդ թվում Թուրքիայից)։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ղեկավարությամբ գործող «Իմ քայլը» հիմնադրամին 2019 թվականի ընթացքում, ի թիվս այլի, կատարվել են հետևյալ նվիրատվությունները․ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ 33,600,000, Սամվել Ալեքսանյանի դուստրն առանձին նվիրաբերել է 10,000,000 դրամ, «Երևանի սիթի» սուպերմարկետների ցանց 34,500,000, Գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսինե Ալեքսանյանն էլ հիմնադրամին նվիրաբերել է 10․000․000 ՀՀ դրամ:
Ընդհանուր առմամբ Սամվել Ալեքսանյանի ընտանիքի և նրանց պատկանող ընկերությունների կողմից «Իմ քայլը» հիմնադրամին հրապարակային նվիրաբերվել է (հաշվի չառնելով անանուն նվիրատուներին, որոնց մեջ նույնպես կարող են լինել այդ ընտանիքից նվիրատվություններ) 88․100․000 ՀՀ դրամ կամ շուրջ 230․000 ԱՄՆ դոլար։
Գործարարներին հնարավոր չէ մեղադրել, որ նրանք կարողանում են կողմնորոշվել իրավիճակներում՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար։ Նրանք օգտվում են այն կոռուպցիոն հնարավորություններից ու մեխանիզմներից, որոնք գոյություն ունեն երկրում։ Ավելի մեծ կոռուպցիա Հայաստանում, քան այն ինչը ստեղծել է Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքը, երբևէ չի եղել։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը հարկային արտոնություններ կտրամադրվեն
- Էդգար Ղազարյան. Հայաստանում ԱՄՆ-ը դեսպանի առջև դրված խնդիրները բարդանում են
- Էդգար Ղազարյան. Ադրբեջանա-թուրքական հեղափոխության հիմնական նպատակներից մեկը հայերի բնաջնջումն է, ինչն արվում է
- Սամվել Ալեքսանյանի՝ ինքնակամ կառուցած տան ճակատագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին