Սիրիան կարծում է, որ իրանա-սաուդյան դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում
Սիրիան ողջունում է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համաձայնությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հայտնել է Սիրիայի ԱԳՆ-ն։
«Այս կարևոր քայլը կհանգեցնի Մերձավոր Արևելքում անվտանգության և կայունության ամրապնդմանը, կնպաստի համագործակցությանը՝ երկու պետությունների և ողջ տարածաշրջանի ժողովուրդների շահերից ելնելով», ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերել է SANA գործակալությունը։
Նշվում է, որ Դամասկոսը «բարձր է գնահատում Չինաստանի ղեկավարության անկեղծ ջանքերը, որոնք ձեռնարկել են իրանա-սաուդական համաձայնությունների հասնելու համար»։
«Սիրիան կողմ է նրան, որ նորմալացման գործընթացն ընդգրկի բոլոր արաբական երկրները: Սա կօգնի արաբներին և նրանց ընկերներին հաջողությամբ դիմակայել իրենց առջև ծառացած վտանգավոր մարտահրավերներին»,-ընդգծվում է փաստաթղթում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները
- Իրանին հարվածներ հասցնելու համար Ադրբեջանն Իսրայելին չի օգնում. Իսրայելական թերթին հակադարձում է Ադրբեջանի դեսպանը
- Սաուդյան Արաբիան ճամփորդության սահմանափակումներ է կիրառելու Թուրքիայի+15 նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին