«Փաստ». Ավետիք Չալաբյանի «գործը» դատարանում վերջնականապես փլուզվեց
«Փաստ» թերթը գրում է.
«Երեկ, կարելի է ասել, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի «գործը» դատարանում վերջնականապես փլուզվեց: Ընդ որում՝ շնորհիվ, այսպես կոչված, առանցքային վկայի՝ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հարցաքննության: Ինչպես հայտնի է, նա տևական ժամանակ խուսափում էր ներկայանալ դատարան, ինչի պատճառով նրա հարցաքննությունը հետաձգվում էր: Եվ ահա, երեկ վերջապես նա ներկայացել էր դատարան և հարցաքննվեց: Սակայն ամբողջ հարցաքննությունը կարելի է վերնագրել ընդամենը մեկ բառով՝ «չեմ հիշում»:
Ընդ որում, երիտասարդ վկայի «ամնեզիան» վերաբերում էր բացառապես «ֆինանսական շահագրգռության» և «քաղաքական թեմատիկայի» մասերին, այսինքն՝ ամբողջ այն հատվածին, ինչի վրա կառուցվել է այս գործը, և ինչի շուրջ նույն Ալիյանը ցուցմունք էր տվել Ավետիք Չալաբյանի դեմ: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ «անհրաժեշտ» էր գնահատողական ցուցմունք ընդդեմ Չալաբյանի, հիմնականում օգտագործվում էր «երևի» բառը: Հընթացս Ալիյանը խճճվեց ցուցմունքների մեջ՝ ի վերջո, պետական մեղադրանքը փաստացի ամբողջությամբ քանդելով:
Մասնավորաբար, չնայած դատախազի փորձերին՝ «մեղադրանքի շրջանակներում» պատասխաններ ստանալ, Ալիյանի կողմից հստակ նշվեց, որ Չալաբյանը երբեք իրեն գումար չի առաջարկել, իսկ Էմմա Սարգսյանը իրեն գումար առաջարկել է, բայց ինքը չգիտի՝ ում անունից և կոնկրետ ինչ նպատակով: Միևնույն ժամանակ, ըստ էության, ստիպված էր ընդունել, որ գումարային ողջ խոսակցությունն ինքն է նախաձեռնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Նոր նախագիծ հեռուստաընկերությունների դեմ
- «Հրապարակ». Ինչու է Արայիկ Հարությունյանն ուզում օր առաջ նախագահի աթոռը փոխանցել ուրիշի
- «Փաստ». Փաշինյանը չի մասնակցել «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին, քանի որ անհանգստություններ ունի
- «Ժողովուրդ». Գլխավոր դատախազությունը «Սիլ Պլազա»-ի գործով կռվի մեջ է մտել գործը քննող դատավորի հետ
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը որոշել է մինչև վերջ պայքարել փողոցային առևտրի դեմ
- «Փաստ». Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ է, որ «Բաքու-Ստեփանակերտ խոսակցության» մեջ Ալիևի հիմնական օրակարգը, այսպես կոչված, «ինտեգրվելն» է
- «Ժողովուրդ». Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը այս օրերին տարբեր մարդկանց հետ են հանդիպում. Ինչու են կտրուկ մերժում ստանում
- «Հրապարակ». Փաշինյանը որոշել է պատժել Կարեն Համբարձումյանին. Սիսիանում ընտրություններն անսպասելի ելք կունենան, և կարող է հաղթել ՀՀԿ-ն
- «Ժողովուրդ». Տարոն Չախոյանի արած հայտարարությունը մանիպուլյատիվ է և չհիմնավորված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան