«Փաստ». ՔՊ խմբակցության ներսում հանրային տիրույթում հանդես գալու իսկական ճգնաժամ է՝ մարդ չկա
«Փաստ» թերթը գրում է.
«Ոչ մեկ անգամ անդրադարձել ենք իշխող խմբակցության ներսում տիրող ծանր մթնոլորտին։ Այս առումով մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորաբար, թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում հանրային տիրույթում հանդես գալու իսկական ճգնաժամ է՝ մարդ չկա։
Թերթի տեղեկություններով, խմբակցության ներսում լուրջ «բազարներ» են ընթանում հիմնականում այն պատճառով, որ պատգամավորների խոսույթում գրեթե չկա ոչ մի նորմալ քաղաքական բովանդակություն ունեցող ելույթ։ Ավելին, իշխանական պատգամավորների հիմնական ասելիքը անհատական ու մասնավոր դեպքերի վերաբերյալ արձագանքներ են ու պոպուլիստական շեշտադրություն ունեցող պաթոսախեղդ ճառերը։
Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, այս առիթով թեժ քննարկումներ են տեղի ունեցել հատկապես վերջին քառօրյայից հետո, երբ ո՛չ հայտարարությունների ժամին, ո՛չ էլ ողջ քառօրյայի ընթացքում (չնայած այն տևեց ընդամենը մեկուկես օր) քաղաքական ուղղվածություն ունեցող ոչ մի խոսք չի հնչել։ Թերթի տեղեկություններով, ավելի լուրջ խնդիր է եղել խորհրդարանական ճեպազրույցների մասով, երբ հիմնական «խոսացողներն» ուղղակի հրաժարվել են մասնակցել, և ստիպված են եղել գործել ըստ իրավիճակի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հակոբ Արշակյանը մարտի 8-ի կապակցությամբ ՔՊ խմբակցության կին պատգամավորներին չուպաչուպս է նվիրել
- «Հրապարակ». Ինչ պատճառ ունի «Նոր Զովքի» նկատմամբ խիստ վերաբերմունքը
- «Փաստ». Ավետիք Չալաբյանի «գործը» դատարանում վերջնականապես փլուզվեց
- «Ժողովուրդ». Նոր նախագիծ հեռուստաընկերությունների դեմ
- «Հրապարակ». Ինչու է Արայիկ Հարությունյանն ուզում օր առաջ նախագահի աթոռը փոխանցել ուրիշի
- «Փաստ». Փաշինյանը չի մասնակցել «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին, քանի որ անհանգստություններ ունի
- «Ժողովուրդ». Գլխավոր դատախազությունը «Սիլ Պլազա»-ի գործով կռվի մեջ է մտել գործը քննող դատավորի հետ
- «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը որոշել է մինչև վերջ պայքարել փողոցային առևտրի դեմ
- «Փաստ». Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ է, որ «Բաքու-Ստեփանակերտ խոսակցության» մեջ Ալիևի հիմնական օրակարգը, այսպես կոչված, «ինտեգրվելն» է
- «Ժողովուրդ». Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը այս օրերին տարբեր մարդկանց հետ են հանդիպում. Ինչու են կտրուկ մերժում ստանում
- «Հրապարակ». Փաշինյանը որոշել է պատժել Կարեն Համբարձումյանին. Սիսիանում ընտրություններն անսպասելի ելք կունենան, և կարող է հաղթել ՀՀԿ-ն
- «Ժողովուրդ». Տարոն Չախոյանի արած հայտարարությունը մանիպուլյատիվ է և չհիմնավորված
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները