Անտեսվում են հազարավոր քաղաքացիների պահանջն ու կարծիքը․ Օլեգ Դուլգարյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ մի խումբ ՀԿ-ներ հայտարարություն տարածեցին, որն իրենից ենթանդրում է պարզաբանումներ և պահանջներ պաշտոնատար անձանձից, նաև միջազգային կազմակերպություններից, որոնք պետք է ուշադրություն դարձնեն քաղաքացիների պահանջին։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայատարարությունը բաց է,որին արդեն միացել են ավելի քան 1000 կազմակերպություններ և անհատներ։ Զուգահեռ նաև ստորագրահավաք է իրականացվում՝ կրկին նույն նպատակով։ Դուլգարյանը նշում է, որ բազմաթիվ քաղաքացիներ արդեն միացել են նաև ստորագրահավաքին։
«Եթե անտեսվեն քաղաքացիների պահանջները, ապա կնշանակի՝ մոտեցումը ժողովրդավարական չէ։ Մեծ փորձ կատարվեց ցույց տալու, որ հայ հանրությունը մեծամասամբ կողմ է այս ծրագրին, թեև դա այդպես չէ։ Մարդիկ իրենց ձայնը բարձրացնում են հնարավոր բոլոր հարթակներում, ինչը շատ կարևոր է»։
Ինչ վերաբերում է ընդվզման կամ բողոքի ակցիաներ անցկացնելուն, ապա Դուլգարյանը հիշեցնում է, որ դեռևս 2020թ․-ին օրենքի նախագիծ ընդունվեց, որով քաղաքացիական ակցիաներն արդեն որակվում են անհնազանդություն։
«Կլինեն «անհնազանդություններ», թե ոչ ցույց կտա ժամանակը։ Բայց սոցիալական ցանցերում կան կոչեր՝ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ անցկացնելու։Այսինքն՝ քաղաքացիներին մտահոգում է իրավիճակը։ Հայ հասարակությունը գնում է դեպի ժողովրդավարություն։ Հիմա, այսպես ասած, այդ «չափիչն է միացված», թե որքանով կընդունվեն և կհարգվեն քաղաքացիների որոշումները։ Նոր բան չեմ ասի՝ Հայաստանում շատ որոշումներ կայացվել և կայացվում են առանց բնակիչների համաձայնությամբ։ Բնակիչները պահանջում են, որպեսզի իրականացվի նոր ՇՄԱԳ գործընթաց։ Այն պետք է լինի առավելագույս մասնակցային և մասնագիտական առումով անաչառ։ Մենք չենք վստահում իրականացված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացին։ Այն ամենը, ինչը կապված է ՇՄԱԳ գործընթացի հետ, մտահոգիչ է։ Բնապահպանականը հանրությունը վստահ է, որ ռիսկերը կառավարելի չեն լինելու՝ աչքի առաջ ունենալով նման շատ օրինակներ»,- նշեց իրավապաշտպանը։
Անդրադառնալով նաև օրեր առաջ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի այն հայտարարությանը, որով նախարարը վստահեցրեց,թե բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են և ընթացքում էլ խստագույն մոնիթորինգ կիրականացվի, Դուլգարյանն արձագանքեց․
«Շատ ենք ցանկանում իմանալ,թե առողջապահական այդ ի՞նչ փորձաքննություններ են իրականացվել և ի՞նչ մեթոդներով ու չափորոշիչներով։ 2019թ․-ին մենք ունենք ՀՀ ԱՆ-ի մեզ ուղարկված պատասխան նամակը, որտեղ հստակ նշվում է, որ ՀՀ ԱՆ-ն դիմել է Համաշխարհային առողջապահական կազմակերպությանը (ՀԱԿ)՝ օգնելու չափորոշիչների և մեխանիզմների մշակման հարցում, հանքարդյունաբերական ազդակիր համայնքներում մարդկանց առողջության գնահատման համար։ Այսինքն՝ այդ չափման մեթոդը Հայաստանում չկա։ Հիմա շատ հետաքրքիր է,թե ինչպե՞ս են այդ ռիսերը չափել։ Եթե դրանք կառավարելի են, ապա ինչո՞ւ դրանք անկառավարելի են դարձել մյուս հանքարդյունաբերական համայնքներում, որտեղ շրջակա միջավայրի և մարդկանց առողջության հետ կապված բավականաչափ մտահոգիչ իրավիճակ է»։
Դուլգարյանի խոսքով՝ հանրությանը մտահոգող շատ հարցեր կան, որոնցից ելնելով էլ ձևավորվել է հանրային պահանջը։
«Դաշտային աշխատանքներ չեն կատարվում։ Շրջակա միջավայրի փորձաքննական կենտրոնը հավաքագրում է տարբեր լիազոր մարմիններից կարծիքներ, որոնք դաշտային աշխատանքներ չեն։Այսինքն՝ օրենքի և Կռավարության կողմից կայացված որոշման նկատմամբ չկա վստահություն։ Այդ գործընթացը համարում ենք ոչ ժողովրդավարական։ Իրական քաղաքացիական պահանջն այլ էր, բայց իրականացվում է բոլորովին այլ գործընթաց, անտեսվում են հազարավոր քաղաքացիների պահանջն ու կարծիքը։Առանց սեփական քաղաքացիների հետ երկխոսելու և քննարկելու ոչինչի չեն կարող հասնել, փոխարենը հասարակության շրջանում կստեղծվի նոր սոցիալական լարվածություն, որը, բնականաբար, չի բխում մեր պետության շահերից»։
ՀԿ ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարը շարունակվելու է, կօգտագործվեն բոլոր հարթակները՝ խնդիրը հանրային ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Օրենքում փոփոխություններն արվեցին կոնկրետ մեկ ընկերության համար, որը ցանկանում է շահագործել Ամուլսարը. Օլեգ Դուլգարյան
- Ամուլսարն այսօր հայ ժողովրդի համար փորձաքար է.Ռուզաննա Ղազարյան
- Եթե Ամուլսարի հանքը շահագործվի, տարիներ հետո Ջերմուկը կդառնա ուրվական-քաղաք. բնապահպան
- Ամուլսարը կշարունակի սար մնալ, եթե լինի ինքնաբուխ պայքար. Ջերմուկի բնակիչ
- Գալստյան. Մենք շատ լավ գիտենք Ամուլսարի շահագործման աջակիցների և քանակը, և որակը
- Փայատերերի փոփոխությունից ռիսկերը կառավարելի չեն դառնում․ Լիլիթ Սահակյան
- Քերոբյանը ստորագրեց «Լիդիան Արմենիա» ընկերության հետ փոխըմռնման հուշագրիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան