Օսկարի արարողությունից մեկ օր առաջ բուքմեյքերները բացահայտել են մրցանակի գլխավոր ֆավորիտներին
«Օսկար»-ի 95-րդ հոբելյանական արարողությունից մեկ օր առաջ, որը տեղի կունենա մարտի 12-ին Լոս Անջելեսում, ամերիկյան բուքմեյքերները հայտնել են արարողության գլխավոր ֆավորիտների անունները: The Hollywood Reporter-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Նրանց կարծիքով՝ «Լավագույն ֆիլմ» գլխավոր անվանակարգում մրցանակը շահելու լավագույն հնարավորությունը «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆանտաստիկ դրաման ունի։ Ֆիլմի ռեժիսորներ Դեն Քվանը և Դանիել Շայներտը լավագույն ռեժիսորներ անվանակարգում մրցանակի հավակնորդներն են:
«Լավագույն դերասանուհի» և «Լավագույն դերասան» անվանակարգերում գլխավոր հավակնորդներն են Քեյթ Բլանշեթը՝ «Թառ» դրամայում դերակատարման համար և Օսթին Բաթլերը՝ «Էլվիս» մյուզիքլում ռոքնռոլի թագավորի էկրանային մարմնավորման համար։
«Ամեն ինչ, ամենուր» ֆիլմը համարվում է նաև լավագույն օրիգինալ սցենարի գլխավոր հավակնորդ։ «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում առաջատարն է «Խոսող կանայք» դրաման։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկուն կրկին մերժել են ելույթ ունենալ «Օսկար» մրցանակաբաշխությանը
- Եվրասիական «Օսկար»-ը կմեկնարկի 2024 թվականին
- Փաշինյանի մոտ կանգնած մարդկանց ասացի՝ ձեր ղեկավարին փոխանցեք, որ Մադրիդյան փաստաթղթի հեղինակն այստեղ է, կարող է կանչել ու խորհրդակցել. Օսկանյան
- Հանե՞լ հիջաբը. իրանցի աղջկա մասին ֆիլմն առաջադրվել է «Օսկարի»
- «Օսկարի» հավակնորդ «Լավագույն օտարալեզու ֆիլմ»-երի կարճ ցուցակը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան