Խանջյան գյուղի նորահայտ ամրոցի, Մռթբի ձոր, Քանագեղ, Մեծամոր հնավայրերի տարածքում պեղումներ կիրականացվեն
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից 2023 թ. իրականացվելիք պեղման աշխատանքները, գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքները, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի անվանափոխության խնդիրը, ՊՈԱԿ-ի տոմսային տնտեսության հետ կապված հարցեր։
ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, 2023թ․ ծրագրով գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ նախատեսվում է պեղումներ իրականացնել Մռթբի ձոր, Քանագեղ, Մեծամոր հնավայրերի տարածքում, հնագետ Լևոն Մկրտչյանի ղեկավարությամբ պեղումների կիրականացվեն Խանջյան գյուղի նորահայտ ամրոցի տարածքում։
Պետական դրամաշնորհների շրջանակներում կվերականգնվեն նախատեսված հուշարձանները։
Տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել «Պատմամշակութային ժառանգություն V» ժողովածուի (զեկ․՝ Ա. Փիլիպոսյան), «Մեծամորյան ընթերցումներ II» ժողովածուի (զեկ․՝ Ա. Փիլիպոսյան), «Գուրոս․ XX դ․ Սյունիքը վավերագրողը» (զեկ․՝ Ա. Երանոսյան), «Միջնադարյան Ավան․ հարյուրամյա վավերագրում» (զեկ․՝ Ա. Ղազարյան, «Գնդեվանք․ ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը» (զեկ․՝ Ա․ Զաքյան), «Գոշավանք․ հուշարձանի վավերագրված պատմություն» գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան