«Քովիդի գործով» կալանավորվել է «Մեդլայն կլինիկ»-ի տնօրենը, իսկ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու հարցը քննվում է
«Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է։ Panorama.am-ին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարիաննա Օհանջանյանը։
Նա նշեց, որ կալանավորման միջնորդություն է ներկայացված նաև Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի, ով 2020-2022թթ. ընթացքում զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը և Հ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե-ի վերաբերյալ։ Դատարանի որոշումներ դեռ չկա։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվել էին ինչպես Գ. Սիմոնյանը, այնպես էլ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ:
Գործը վերաբերում է ՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարության կողմից հատկացված ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամից նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամի հափշտակությանը։
Հիշեցնենք՝ այդ տարի ԱՆ նախարարն էր Արսեն Թորոսյանը, իսկ ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարարն էր։
Հարակից հրապարակումներ`
- Փաստորեն, Ատոմ Ջանջուղազյանը ճիշտ էր, Արսեն Թորոսյանը՝ սխալ
- Ե՞րբ է պատրաստվում Վարդապետյանը միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ Թորոսյան Արսենին անձեռնմխելիությունից զրկելու համար. Իրավաբան
- Ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը
- Փոխքաղաքապետը ձերբակալվել է Արսեն Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ կատարված չարաշահումների գործով
- ԱԱԾ աշխատակիցները Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում են. Փաստինֆո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան