Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը
Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Այդ մասին հայտնել է հենց ինքը:
«Հարգելի Հայրենակիցներ,
այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել...
Ծիծաղելի հոդվածով...»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը մանրամասներ է հայտնել Գ.Պետրոսյանի ձերբակալությունից.
«Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Կից ներկայացվող՝ կատարվածի տեսագրությունից նույնիսկ ակնհայտ է, որ դրանում պատկերված գործողությունը չի համընկնում Գ.Պետրոսյանին վերագրվող հանցակազմի հատկանիշներին։
Մասնավորապես, պարեկային ծառայության աշխատակիցները կոպիտ կերպով, դիմացը կտրուկ արգելափակելով՝ կանգնեցրել են Գ.Պետրոսյանի վարած ավտոմեքենան, առանց հիմնավորման, առանց որևէ իրավախախտման փաստ մատնանշելու փորձել են նրան դուրս բերել՝ պատճառաբանելով, որ իբրև թե անկանոն է վարում, ուստի Գ.Պետրոսյանը, զգուշությամբ շրջանցելով նրանց, շարունակել է ավտոմեքենան վարել դեպի մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող իր շենքի բակ և կայանել է այնտեղ, որպեսզի տեղում պարզաբանի կասկածելի հետապնդումը։
Կատարվածի գնահատականն ու այն իբրև թե բռնություն որակելու ենթատեքստը թողնում եմ յուրաքանչյուրի ողջամիտ դատողությանը։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Պետրոսյան. Լրիվ դադարեցնում եմ քաղաքական ակտիվ գործունեությունս
- Այս իշխանությունում կադրեր կան, որ եթե երեք օրով վկայականները կորցնեն, չեն հիշի, թե ինչ են աշխատում. Գևորգ Պետրոսյան
- Ալեն Սիմոնյանը մեխը կոխել էր իր քիթը, որ արյուն գար, որպեսզի իմ քննությունից դուրս գար. Գևորգ Պետրոսյան
- Այս չորս տարի քո հետ քայլած, շուն ման տվող թիմակիցները միայն խոտան աշխատանք են կատարում. Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին
- Կարմիր բերետավորները մարդաորսի դուրս եկած գազանների զանգված են. Գևորգ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան