«Քովիդի գործով» Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց
Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց։ Panorama.am-ին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարիաննա Օհանջանյանը։
Դատարանը բավարարել է Գ.Սիմոնյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվել էին ինչպես Գ. Սիմոնյանը, այնպես էլ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ:
Գործը վերաբերում է ՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարության կողմից հատկացված ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամից նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամի հափշտակությանը։
Հիշեցնենք՝ այդ տարի ԱՆ նախարարն էր Արսեն Թորոսյանը, իսկ ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարարն էր։
Այս գործով երեկ դատարանի որոշմամբ կալանավորվել էր «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի դեպքում որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել էր տնային կալանքը։
Հարակից հրապարակումներ`
- Իսկ միգուցե նիկոլական Արսեն Թորոսյանը արդեն սկսել է հասկանալ, որ ղալա՞թ է արել 2019 թվի մայիսի 20-ին. Մելիքյան
- Առողջապահության նախարարի ընկերուհուն արգելանքից ազատել են. «Փաստինֆո»
- Քանի դեռ Նիկոլը չի նաև այս քրգործի հիմնական մեղադրյալը, մնացածը ներոհմակային գզվռտոցներ են. Աշոտյան
- Արսեն Թորոսյանի վախը և կանխազգացումները հասկանալի են. Փաստաբան
- «Քովիդի գործով» կալանավորվել է «Մեդլայն կլինիկ»-ի տնօրենը, իսկ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու հարցը քննվում է
- Փաստորեն, Ատոմ Ջանջուղազյանը ճիշտ էր, Արսեն Թորոսյանը՝ սխալ
- Ե՞րբ է պատրաստվում Վարդապետյանը միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ Թորոսյան Արսենին անձեռնմխելիությունից զրկելու համար. Իրավաբան
- Փոխքաղաքապետը ձերբակալվել է Արսեն Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ կատարված չարաշահումների գործով
- ԱԱԾ աշխատակիցները Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում են. Փաստինֆո
- Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց իր և Արսեն Թորոսյանի՝ միմյանց հակասող վարկածներ հնչեցնելու մասին հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան