ԵԱ. Հայ շախմատիստների արդյունքները 9-րդ խաղափուլում
Ավարտվել է Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության 9-րդ խաղափուլը: Հայ շախմատիստներից հաղթանակ է տարել միայն Սամվել Տեր-Սահակյանը:
Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Գաբրիել Սարգսյանի, Հայկ Մարտիրոսյանի, Մանուել Պետրոսյանի, Շանթ Սարգսյանի, Մամիկոն Ղարիբյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Էմին Օհանյանի, Վահե Դանիելյանի, Ռոբերտ Փիլիպոսյանի և Ալեքս Սահակյանի խաղերը:
Անտոն Կորոբովը պարտվել է Ալեքսեյ Սարանային և այժմ մրցաշարի միանձնյա առաջատարը Ալեքսեյ
Սարանան է, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:
Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 6 միավոր:
Առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱ. Հայ շախմատիստների արդյունքները 8-րդ խաղափուլում
- ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները 7-րդ խաղափուլում
- ԵԱ. Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան