Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին միջնորդությունը ընդգրկվել է ԱԺ հանձնաժողովի մարտի 20-ի նիստի օրակարգում
Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է.
«Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին իմ և Սոս Հակոբյանի միջնորդությունը, «Հայաստան» խմբակցության միջոցով, ընդգրկվել է ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 20-ի նիստի օրակարգում:
Դրան կհաջորդի ԱԺ հաջորդ քառօրյա նստաշրջանի օրակարգում ընդգրկումն ու լիագումար նիստում հարցի քննարկումն ու քվեարկությունը: Հիշեցնեմ, որ անհրաժեշտ կլինի շուրջ 65 «կողմ» քվեարկություն:
Մեր առաքելությունն այս հարցով համարում եմ հիմնականում ավարտված: Մնացածն արդեն իշխանության որոշելիքն է:
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությանը մեր միջնորդությունն ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու համար, ինչպես նաև «Պատիվ Ունեմ» խմբակցությանը այս հարցով մեզ միանալու համար:
Նախագծին և հիմնավորումներին կարող եք ծանոթանալ այստեղ»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՔՊ-ն չի պատրաստվում Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել ՍԴ
- Բաբայան. «Հայաստան» խմբակցությունն արդեն կազմել է Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագիծը և ուղարկում է շրջանառության
- Փաստաբանները ԱԺ հանձնեցին Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը
- Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը վաղը կհանձնվի Ալեն Սիմոնյանին ու խմբակցությունների ղեկավարներին
- Փաստաբան. 32 օր շարունակ Սեդա Սաֆարյանը խախտել է օրենքների պահանջները
- Արսեն Բաբայանը Սեդա Սաֆարյանի մասին անակնկալներ է խոստանում
- Արսեն Բաբայան. Համոզմունք ունեմ, որ չթույլատրված աշխատանքը Սեդա Սաֆարյանը կատարել է վարձատրության դիմաց
- Սոս Հակոբյան. ՍԴ դատավորները պարտավոր են նախաձեռնել քննություն Սեդա Սաֆարյանի կողմից կոպիտ կարգապահական խախտում կատարելու հիմքով
- ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակում է փաստաբանական գործունեությունը. Փաստաբանների ապշանքը
- Սեդա Սաֆարյանը նիկոլական Սահմանադրական դատարանի խորհրդանիշն է. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան