Քաղաքական 12:44 13/03/2023 Հայաստան

Մինչև այսօր կառավարությունը՝ առռը հա, թե կպատասխանի. Արծվիկ Մինասյան

«Այսօրվա շրջանակներում դուք պնդումներ եք կատարում, որոնք բացարձակ իրականություն չեն: Սահմանադրության հետ կապված՝ ո՞վ է խանգարել քաղաքական իշխանություններին, կառավարության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի չխախտի Սահմանադրությունը»,-ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ դիմելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին:

Նախարարը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, որի ժամանակ հիշատակեց մի շարք թերություններ, որոնք եղել են նախորդ իշխանությունների տարիներին՝ հիշատակելով նաև Սահմանադրության թերությունները:

«Պարո՛ն Մինասյան, թույլ տվեք չհամաձայնել ձեր տված մի շարք գնահատականների  հետ, երբ համեմատություն եք անում նախկին իրավիճակի հետ: Միևնույն ժամանակ նկատեմ, որ, եթե նախկինում ամեն ինչ լավ լիներ՝ վստահաբար այսօրվա քաղաքական իշխանությունը իշխանության չէր գա: Ուրեմն եղել էին նաև պրոբլեմներ, բայց անընդհատ համեմատել նախիկնում եղածի հետ, չեմ կարծում, որ ճիշտ է»,-ասաց պատգամավորը և շեշտեց, որ պետք է առաջ նայել՝ այսօրվա ստեղծված մարտահրավերներին:

Որպես իշխանությունների կողմից օրենքների և Սահմանադրության խախտում՝ ընդդիմադիր պատգամավորը բերեց Գրիգոր Մինասյանի՝ նախարար նշանակվելու օրինակը, որը երկար ժամանակ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում էր, երբ գերատեսչությունը նախարար չուներ:

Արծվիկ Մինսյանը փաստեղ, որ «Կառավարության կազմի և կառուցվածքի մասին» օրենքում ամրագրված է, որ երբ նախարար է փոփոխվում՝ կա՛մ նախարարի թեկնածուն միաժամանակ պետք է ներկայացվի, կամ 15 օրվա ընթացքում:

«Դուք քանի՞ ամիս եք պաշտոնակատար եղել, և այս պարտականությունը դրված էր վարչապետի վրա, որը խախտել է»,-ասաց պատգամավորը և հավելեց. «Սահմանադրությամբ իշխանությունները բաժանված և տարանջատված են, ո՞վ է ստիպում գործադիր մարմնի ղեկավարին հրահանգել շրջափակել դատական իշխանության շենքերը, նախկինները չէին չէ՞, այսօրվա իշխանություններն  էին»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ սահմանադրական կարգավորումների շրջանակներում բազմաթիվ դրույթներ կան, որոնք այսօր ոտնահարվում են, առհամարվում՝ սկսած մարդկանց հիմանկան իրավունքներից, ավարտված պետական կառավարման համակարգով:

«Հաշվետվողականության, թափանցիկության առաջին խախտողն ու ոտնահարողը գործադիր իշխանությունն է: Պատգամավորական հարցումը, որը պաշտպանված է Սահմանադրությամբ և ԱԺ պանոնակարգ և պատգամավորի մասին սահմանադրական օրենքներով, խախտվում է: Նախորդ տարվա հոկտեմբեր ամսից գրավոր հարցում ենք ուղարկել, մինչև այսօր կառավարությունը՝ առռը հա, թե կպատասխանի, ոչ մի պատասխան չի տալիս»,-հայտարարեց պատգամավորը և նշեց, որ այն օրենքի խախտում է և հարց տվեց, թե բացի քաղաքական բարձրաձայնումից նման դեպքերում ո՞ւմ պետք է պատգամավորները բողոքեն, երբ ԱԺ ամբիոնից 3 անգամ բարձրաձայնել է, բայց վարչապետի աշխատակազմն անհաղորդ է մնում»:

Նա ասաց, որ գիտի, թե ինչու չեն պատասխանում, քանի որ այն իշխանության նախընտրական ծրագրում և կառավարության ծրագրային կատարողականի զեկույցում ձևակերպված դրույթներին է վերաբերում, թե ինչո՞ւ են հրաժարվում «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունից և «Ինքնիշխանություն»  բառից :

«Խոսել մի իշխանության մասին, որն ամեն օր ոտնահարում է Սահմանադրությունը, օրենսդրական պահանջները և ասել, որ այդ իշխանությունը սրբորեն պաշտպանում է այս հիմնարար կանոները՝ ես կոնկրետ օրինակներով ու փաստերով բերեցի, որ այդպես չէ: Եթե կատարյալ չես, ապա չես կարող դիմացինին մեղադրել անկատարության մեջ, ինչի մասին խոսեց արդարադատության նախարարը»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:

Նա արդարադատության նախարարի զեկուցից մեջբերեց հատված, որում ասվում էր, որ 2022 թվականին  քրեակատարողական հիմնարկներում պահվել է 2265 անձ, որոնցից 1055-ը եղել են դատապարտյալ, 1210-ը կալանավորված:

«Այսինքը 50%-ից ավելին կալանավորումներ են եղել, հիմա այդ կալանավորումը պատժի տեսա՞կ է եղել, թե՞ խափանման միջոց»,-ասաց նա և հիշեցրեց, որ հաճախ չհիմնավորված ձևով անձի նկատմամբ կատարվում է կալանավորում, բայց իրական նպատակն անձին պատժելն է և որևէ մեկն ապօրինի կալանավորման համար պատասխանատվության չի ենթարկվում:

Պատգամավորը նաև հայտարարեց, որ 7 անգամ դատական միջնորդություն է արվել, բայց քանի որ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա 6-ը մերժվել է մեկը՝ մասնակի բավարարվել:

«Ասում են՝ եթե անձնավորված եք դիմում, մարդու անունը գրում եք, մենք պրոբլեմ ենք ունենում, չենք կարողանում ընթացք տալ դիմումին: Սա՞ է իրավական պետությունը»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ եթե նման բան ասել է դատաիրավական համակարգի ներկայացուցիչը, ապա պետք է անուն հնչեցվի, քանի որ այն կոնկրետ հետևանք պետք է ունենա:

Արծվիկ Մինսյանը պատասխանեց, թե լավ գիտի, թե հանցագործության մասին հաղորդումը որտեղ է տրվում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}