Մշակույթ 11:09 13/03/2023 Հայաստան

Եղիշե Չարենցի ծննդյան 126-ամյակն է

Այսօր պոետ, հրատարակիչ, թարգմանիչ, հասարակական գործիչ Եղիշե Չարենցի ծննդյան 126-ամյակն է։

«Չարենցի մուտքը հայ գրականություն շռնդալից էր,  ստեղծագործական ընթացքը՝ աննախադեպ, բաժին հասած ճակատագիրը՝ ողբերգական։

Խառնվածքով բուռն, ըմբոստ, հարափոփոխ,  խորը աշխարհայացքի տեր  անհատականություն, ով դարձավ 20-րդ դարի հայ գրական-մշակութային  կյանքում ապրող ու ապրեցնող ստեղծագործ անհատը։

Համադրելով ազգայինն ու համամարդկայինը, արևմտյան ու արևելյան հին ու նոր գրական ավանդույթները՝ իր կարճատև՝ 25-ամյա ստեղծագործական կյանքի ընթացքում Չարենցը սկիզբ դրեց մի նոր գրական, մշակութային, հրատարակչական շարժման, որն, իրավամբ, չարենցյան է՝ «ժամանակի շունչը դարձած», «աշխարհների հրով այրված», «արևներին նոր տեմպ ու ուղի տված»։

Այսօր էլ  ամեն օրվա հետ սկսվում և ավարտվում է չարենցյան արևավառ մի պատմություն, որը պատմում է  Չարենց ինքնատիպ մարդու, ստեղծագործող անհատի, մեծ մտածողի մասին»,- նշում են Չարենցի տռուն-թանգարանից։

Եղիշե Չարենցը՝ Եղիշե Սողոմոնյանն իր սկզբնական կրթությունը ստանում է Ջամբազյանի դպրոցում: 1908-12թթ. պատանի Եղիշեն սովորում է Կարսի ռեալական դպրոցում: 1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Մի օր քաղաքի տպարաններից մեկի մոտ Չարենցը հանդիպում է գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանին և ասում, որ «բերել եմ ոտանավորներս տպել տամ»: Տղայի համարձակ քայլը հետաքրքրում է գրավաճառին, և նա վերցնում է ձեռագիրը, կարդում և զարմանում: Նրա միջնորդությամբ էլ 1914թ. լույս է տեսնում պատանի Չարենցի` Աստղիկ Ղոնդախչյանին նվիրված «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն (Աստղիկը Կարսի իգական գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտուհի էր, որին սիրահարված էր պատանի Եղիշեն):

Գրական անունը
Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։

1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները, որոնց շարքերում էլ Չարենցը մասնակցում է մի շարք մարտական գործողությունների: 1915թ. ամռանը Քանաքեռում կազմավորվում էին հայկական 6-րդ և 7-րդ կամավորական գումարտակները: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:

1928-35թթ. Չարենցն աշխատում է Հայաստանի պետական հրատարակչությունում` Հայպետհրատում, սկզբում որպես գեղարվեստական բաժնի աշխատակից, հետո` գեղարվեստական բաժնի վարիչ, իսկ 1934-ից` հայ, ռուս և օտար դասականների հրատարակչության պատասխանատու խմբագիր: Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ զրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը:

Ստանալով Կոմկուսի կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:

Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշների ստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:

Անձի պաշտամունքի դաժան տարիներին` 1930-ական թթ. սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։

1936թ. սեպտեմբերին Չարենցին տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև` ձերբակալում են: Մեղդրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանույթուն: Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային: 1937թ. նոյեմբերի 27-ին  Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երևանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները:

«Չեմ էլ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել «Ես իմ անուշ Հայաստանին…» Դա մեր այսօրվա աղոթքն է: Աղոթք, որը կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն: «Ես իմ անուշ Հայաստանին», ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է: Պաննո՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանին: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության ու վարքի կենդանի արտացոլքն է, մեր կրած տառապանքների ու փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, արհավիրքների ենթակա մեր ճակատագրի և անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական սինթեզն ու բյուրեղացումն է: Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք էր ամենաքիչը կիսաստված լինել». Մարտիրոս Սարյան

«... Չարենցի անունը պայթեց ռումբի նման: ... Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղիշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ». Գուրգեն Մահարի

«… Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը». Հրանտ Մաթևոսյան

Չարենցի մտքերից

Պոեզիան էլ կռիվ է, բա ի՛նչ ... Գրողը պետք է ամեն ձևով գրի և արտահայտի իրեն։

Եթե թշնամիներս հավանում են իմ արած քայլը, նշանակում է՝ ես սխալվել եմ:

Որքան էլ փոքր լինի մի ժողովուրդ և նրա գրականությունը, վերջինս չի կարող չունենալ ինքնատիպ, եզակի և անկրկնելի նրբերանգը, այն, որ հատուկ է միմիայն տվյալ գրականությանը և նրա լավագույն ներկայացուցիչներին... Որպես օրինակ՝ ես վերցնում եմ հայկական պոեզիան՝ նրա անցյալով և ներկայով...

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}