Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 6,6 հազար օտարերկրացի
Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով ավելի քան 6,6 հազար օտարերկրացի է զոհվել։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է «Իզվեստիա»-ն։
«Այս պահին հայտնի է. որ երկրաշարժից ընդհանուր առմամբ, զոհվել է 48 448 մարդ։ Զոհված օտարերկրյա քաղաքացիների թիվը կազմում է 6660 մարդ։ Նրանք հիմնականում մեր սիրիացի եղբայրներն ու քույրերն են»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ փետրվարյան երկրաշարժերի զոհերի թիվը Թուրքիայի հարավ-արևելքում հասել է 48 հազարի ։ Եվս 115 հազար մարդ վիրավորվել է։
Փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով ավերիչ երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ սիրիական սահմանի մոտ։ Դրանից հետո տարածաշրջանում նոր երկրաշարժեր են տեղի ունեցել, սակայն ավելի ցածր ուժգնությամբ։
Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Սիրիայում ևս հազաևավոր զոհեր և վիրավորներ կան։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելի քան 820 հազար շենք որակվել է ապրելու համար ոչ պիտանի
- Թուրքիայում երկրաշարժի հասցրած վնասը կգերազանցի 100 մլրդ դոլարը․ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատասխանաատու
- Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում մահացածների թիվը հասել է 45.968-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան