Երկրաշարժից հետո Թուրքիայի միակ հայկական գյուղում մնացել են միայն տղամարդիկ, տները լրջորեն վնասվել են
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով տուժել է նաև այդ երկրի միակ հայկական գյուղ Վաքըֆլըն: Լուրջ նյութական վնասների պատճառով բնակչությունը տեղահանվել է:
Վաքըֆլըի գյուղապետ Պերչ Քարթունը, նշելով մարդկային կորուստներ չունենալու մասին, տեղեկացրել է, որ գյուղը լուրջ նյութական վնասներ է կրել: Գյուղում 40 բնակելի տներից 30-ը լրջորեն վնասվել են:
«Տարեցներին և երեխաներին ուղարկել ենք Ստամբուլ, իսկ գյուղում մնացած մարդիկ ապաստանում են վրաններում»,- Էրմենիհաբերի փոխանցմամբ, ասել է նա:
Քարթունը, անդրադառնալով գյուղին հասցված այլ վնասներին, նշել է. «Չնայած այն բանին, որ գարուն է եկել, աշխատանքները գյուղում դադարեցված են»: Գյուղապետի խոսքով իրենք դարձել են անգործունակ. «Այգի գնում ենք, լաց ենք լինում, տուն ենք գալիս, էլի լաց ենք լինում»:
Քարթունը հույս է հայտնել, որ ավերված Հաթայ նահանգը հնարավորինս շուտ կվերականգնվի և իրենք էլ հարազատների հետ հնարավորինս շուտ կվերամիավորվեն իրենց պատմական հողերում:
Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերի հաղորդմամբ՝ վերջին տվյալների համաձայն զոհերի թիվը կազմում է 48.448 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին