Տնտեսություն 15:45 13/03/2023 Հայաստան

Փոփոխություններն ինչքան էլ լավ նպատակներ ունենան՝ նույն քաղաքացուն դնում են ոչ շահեկան դրության մեջ.Լիլիթ Գևորգյան

«Մեր կազմակերպության անդամ ընկերություններն ակտիվ մասնակցություն ունենալով նման քննարկումներին՝ այնուամենայնիվ, դեռ ունեն դժգոհություններ, որոնք արտահայտել են նամակի միջոցով և ներկայացրել ենք որոշակի մտահոգություններ մեր բիզնես-համայնքի կողմից»,-ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտնեց Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը:

Վերջինս հրավիրվել էր ՊՔ-ական պատգամավոր, նույն հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի հեղինակած օրենքի նախագծի քննարկմանը, որով առաջարկվում է արգելել արտարժույթով հիպոթեկային վարկերի տրամադրումը:

Լիլիթ Գևորգյանը նշեց, որ այդ մտահոգությունները համատեղ ներկայացրել են վարկային կազմակերպությունները միավորող կազմակերպության հետ:

«Երբ ռիսկը հանում ես քաղաքացու վրայից և տանում ես ֆինանսական ոլորտ, այնտեղի ինստիտուտների վրա՝ իրենք, այդ ռիսկը կառավարելով, որոշակի ծախսեր են անում դրա վրա և ծախսեր են ավելացնում նաև վարկի վրա»,-բացատրեց Գևորգյանը:

Նա ասաց, որ Պապոյանի առաջարկած նախաձեռնությունը նման է այն գործողություններին, երբ ավելացված արժեքի հարկով պետությունը փորձում է քաղաքացիներին որոշ վնասակար հաճույքներից՝  խաղամոլությունից, ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց կտրել:

«Երբ ավելացնում ես հարկերը, այդ բոլոր հարկերը վերջին հաշվով վճարում է սպառողը, ո՛չ ընկերությունը, ո՛չ էլ ֆինանսական ինստիտուտն է այդ հարկերն իր վրա վերցնում: Նույն տրամաբանությունը կա նաև այստեղ, երբ  ռիսկը փոխանցվում է ֆինանսական ինստիտուտին, ապա այն համապատասխան չափով այդ ռիսկերի կառավարումն ներառում է իր ծախսերի մեջ»,-բացատրեց Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրենը:

Լիլիթ Գևորգյանը հայտնեց, որ արտարժույթով վարկերի տրամադրման արգելքի մասով բանկերն ավելի քիչ ռիսկեր ունեն, քանի որ նրանք ֆինանսական շուկայից դրամական միջոցներ ներգրավելու և տեղաբաշխելու այլ հնարավորություններ ու գործիքներ ունենալով, կարող են ավելի լավ կառավարել այդ ռիսկերը:

«Վարկային կազմակերպություններն այս փոփոխությունից մի քիչ անշահավետ վիճակում են հայտնվում, քանի որ նրանց միակ ֆունկցիան և լիցենզիայով տված հնարավորությունն է վարկեր տալ և, այդ գործընթացում վարկառուի նախընտրություններից ելնելով, կա՛մ դոլարով այն տալ, կա՛մ դրամով: Այսօրվա դրությամբ այս փոփոխություններն ինչքան էլ լավ նպատակներ ունենան, ամեն դեպքում, նույն քաղաքացուն դնում է ոչ շահեկան դրության մեջ, քանի որ վարկային կազմակերպություննրեը, որպեսզի կարողանան մրցակցել՝ մի կողմից ավելի բարձր տոկոսով են առաջարկելու վարկերը, իսկ բանկերը եթե ավելի շահավետ պայմաններով առաջարկեն, ապա վարկային կազմակերպությունները շուկայից դուրս են մղվելու: Վարկային կազմակերպությունները որպես բիզնես շատ անշահավետ անմրցունակ վիճակում են հայտնվելու»,-փաստեց գործադիր տնօրենը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ ԿԲ-ն կամ գործադիրը եթե ունենան վարկային կազմակերպությունների և բանկերի մրցակցությունը հավասարակշռող գործիք, ապա ավելի հեշտ կլինի կառավարել օրենսդրական փոփոխության ռիսկերը:

Հանձնաժողովի նախագագ Գևորգ Պապոյանը հայտնեց, որ Լիլիթ Գևորգյանի ելույթի ժամանակ մտել է համացանց, նայել  վարկային կազմակերպություններից մեկի եկամուտները և պարզել, որ սպառողական վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը 452-515 %-է:

«452-515 % տարեկան փաստացի տոկոսադրույքով վարկ տվող կազմակերպության շահերի պաշտպանության լավագույն կետն հաստատ այս հանձնաժողովը չէ: Ես ուղիղ եթերում խոստանում եմ, որ այս հարցով զբաղվելու եմ, մեր քաղաքական հանձնառությունը պետք է լինի այս հարցով զբաղվելը»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը և հավելեց, որ իր առաջնային նպատակը ՀՀ քաղաքացիների շահրեն են:

Լիլիթ Գևորգյանը հիշեցրեց, որ հանձնաժողովում քննարկում են հիպոթեկային վարկի տոկոսները, ոչ թե՝ սպառոականինը:

Քննարկման մասնակիցները հիշեցրեցին, որ վարկային կազմակերպությունների ռիսկերն ավելի մեծ է, քանի որ նրանց վարկային պորտֆելով արտարժութային վարկերը 45-50 % են կազմում, այն դեպքում երբ՝ բանկերում մոտ 10 % է, մյուս կողմից էլ օերնսդրական նախաձեռնությունը վարկերի տոկոսը կբարձրացնի:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք. Խաչատուրովը՝ դատավորին
«Դատական նիստը նշանակված էր ժամը 10-ին։ Այս կողմը, մյուս կողմը, նույնիսկ ձեր աղջիկը, ժամը 10-ին բոլորը եկել էին։ Նիստը սկսեց... 3-4 րոպե...
Աղբյուր` Panorama.am
11:40
Կառավարության խոտանված եթերով նիստում ԱԶԲ-ից հերթական՝ 45.3 մլն եվրո վարկը ներգրավեց առողջապահության համար
«Նախագծով առաջարկվում է Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով ներգրավել 45.3 մլն եվրո...
Աղբյուր` Panorama.am
11:17
Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ hարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Կառավարությունն այսօրվա նիստում112 քաղաքացու տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում 8 առանձին նախագծեր ընդունեց զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}