Մ23 ԵԱ. Ըմբիշ Կարապետ Մանվելյանը հաղթել է թուրք մրցակցին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում 55 կգ Կարապետ Մանվելյանը դուրս է եկել եզրափակիչ։ Նա 1:1 հաշվով հաղթել է թուրք մրցակցին:
Հիշեցնենք, որ նա մինչ այդ հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դուրս էր եկել կիսաեզրափակիչ։
«Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, ինչից հետո մրցակիցն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն»,- նշում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան