Հարավային Կորեայում այրվել է ազգային պարկի ավելի քան 900 հազար հեկտար տարածք, մեկ հրշեջ՝ մահացել
Հարավային Կորեայի Ջիրիսան ազգային պարկում հրդեհ է բռնկվել։ «ՄԻՐ»-ի փոխանցմամբ՝ այրվել է ավելի քան 900 հազար հեկտար անտառ, մեկ հրշեջ՝ մահացել է։
Հրդեհը բռնկվել է Գյոնսանգնամ-դո նահանգի Հադոնգ շրջանում շաբաթ օրը կեսօրին։ Այն տարածվել է մոտակա տարածքներում։ Հիմնական հրդեհը մարվել է կիրակի կեսօրին մոտ։ Հրդեհի մարումը տևել է 21 ժամ։
Տեղի 75 բնակիչ տարհանվել է, մեկ հրշեջ վիրավորվել է և հոսպիտալացվել, սակայն հիվանդանոցում մահացել է։ Այլ զոհերի մասին չի հաղորդվում:
Հրդեհը վնասել է 910 հազար հեկտար անտառ։ Փրկարարները մարում են մնացած փոքր հրդեհները։ Հրդեհի պատճառները հետաքննվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին