ՀՅԴ. Արկածախնդիրների վերարտադրվելու մոլուցքը պետք է կասեցնել
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում Երևանի քաղաքապետարանի շուրջ զարգացող իրադարձությունների վերաբերյալ (Երևանի քաղաքապետի տեղակալներ, տարբեր այլ պաշտոնյաներ, ովքեր հայտնվում են կոռուպցիոն բնույթի սկանդալների կիզակետում)։
Դրանք իրենց կենսագրությունն ու պաշտոնավարումը սկսել են ներկա իշխանությունների օրոք, իսկ իշխող քաղաքական ուժն արդեն հայտարարել է 2023 թվականին նախատեսված Երևան քաղաքի ավագանու ընտրություններում իր մասնակցության մասին, նույնիսկ քաղաքապետի իր թեկնածուի անունն է բարձրաձայնել։
Հարգելով անմեղության կանխավարկածը, կարևոր ու կենսական պաշտոններում գայթակղությանը չդիմացողների կադրային բանկով մոտեցող արկածախնդիրների վերարտադրվելու մոլուցքը պետք է կասեցնել։
ՔՊ-ի կամակատար ավագանիներն այս ո՞ւմ ձեռքն են տվել մեր Երևանն, ու ովքե՞ր են հավակնում չքմեղանալով ու խաբեությամբ արժանանալ մտածող, արժանապատիվ, իր քաղաքը սիրող երևանցու վստահությանը։
Երևանը մենք ենք։
Երևանը մեր տունն է։
Երևանը ձեզ համար փորձադաշտ չէ։
Երևանը եկել է հազարամյակների խորքից և գնալու է դեպի գալիք հազարամյակները»։
Հարակից հրապարակումներ`
- «Քովիդի գործով» Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց
- «Քովիդի գործով» կալանավորվել է «Մեդլայն կլինիկ»-ի տնօրենը, իսկ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու հարցը քննվում է
- Ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը
- Փոխքաղաքապետը ձերբակալվել է Արսեն Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ կատարված չարաշահումների գործով
- ԱԱԾ աշխատակիցները Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում են. Փաստինֆո
- Կորոնավիրուսային պարետ Տիգրան Ավինյանն իր մեծամիտ տխմարությամբ բարեհաջող կերպով մահվան գիրկն ուղարկեց 10.000-ից ավել մարդ. Աշոտյան
- «Հրապարակ». Ավինյանի հաշվարկը չի աշխատի Երևանում. Նա բավարար ռեյտինգ չունի
- Քաղաքապետը, միգուցե, ավելի քիչ է պատկերացնում կառավարության ներսի պրոցեսները.Տիգրան Ավինյանը՝ Հրաչյա Սարգսյանի մասին
- «Փաստինֆո». Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է
- Ավինյանին մեկուսացրել են. Կառավարության աշխատակազմում թեժ քննարկումներ են
- «Ավինյանը Փաշինյանին մեղադրել է իր դեմ աշխատելու մեջ». «Հրապարակ»