Սաակաշվիլին ասել է, թե շուտով իր մի քանի օրգաններ այլևս չեն գործի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր առողջական վիճակը շարունակում է «անդադար վատթարանալ»: Le Figaro թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ բժիշկներն կանխատեսում են, որ իր որոշ օրգաններ չեն գործի։
«Ես մոտենում եմ մի փուլի, երբ բժիշկները սպասում են, որ բազմաթիվ օրգաններ ճեն գործի: Ամբողջ ժամանակս անցկացնում եմ անկողնում, քանի որ չեմ կարողանում վեր կենալ: Դա ինձ սարսափելի ցավ է պատճառում»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ ասել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ ինքը հիշում է կոնկրետ օրը, երբ թունավորվել է ու «զգացել բոլոր ախտանիշները»։ Նա կրկին մեղադրել է Ռուսաստանին «Վրաստանում գործակալների միջոցով» իր թունավորման համար։
Նախօրեին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ իր քաշը գրեթե կրկնակի նվազել է, եթե այս միտումը շարունակվի, բժիշկները կանխատեսում են բազմաթիվ օրգանների անբավարարության զարգացում։ «Սկզբում ես կշռում էի 120 կիլոգրամ, այժմ՝ 64: Եթե քաշը 60 ցածր է լինում, բժիշկները կանխատեսում են բազմաթիվ օրգանների անբավարարություն»,-ասել է Սաակաշվիլին:
Հարակից հրապարակումներ`
- Ղարիբաշվիլի. Ուկրաինան է Սաակաշվիլուն ուղարկել Վրաստան երկիրն ապակայունացնելու համար
- Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժել է առողջական պատճառներով Սաակաշվիլուն ազատ արձակելու միջնորդությունը
- Վրաստանում ծաղրի առարկա են դարձել հայտարարությունը, թե Սաակաշվիլու ձերբակալությունը ձեռնտու է Պուտինին
- Պատգամավոր Յասկոն հեռացել է Սաակաշվիլիից՝ ունեցվածքի պատճառով
- Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա. կլինիկայի տնօրեն
- Սակաշվիլին առիթը բաց չի թողնում աչքով անել Մեդվեդևին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան