Վահան Հունանյանն ազատվել է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից
Սեփական դիմումի համաձայն Վահան Հունանյանն ազատվել է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից։ Այդ մասին հայտնում է Հունանյանը ֆեյսբուքյան գրառմամբ։
Նա մասնավորապես գրել է. «Մեկուկես տարի, որն անցավ կարծես մեկուկես վայրկյանում, բայց նաև մի ամբողջ կյանք էր։
Հեշտ չի եղել, բայց միասնական ջանքերով շարժվել ենք առաջ։ Այս ամբողջ ընթացքում Արտաքին գործերի նախարարությունն աշխատել է 120%-ով՝ մեր երկրի առջև ծառացած բազում անվտանգային և այլ բնույթի մարտահրավերները հաղթահարելու համար և, վստահաբար, կշարունակի դա անել՝ մինչև հասնենք խաղաղ նավահանգիստ։
Շնորհակալ եմ ԱԳՆ ու տարբեր պետական գերատեսչությունների, ԶԼՄ-ների ու հասարակական սեկտորի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:
Իհարկե, մեծ շնորհակալություն ինձ հետ աշխատած ԱԳՆ մամուլի կուռ թիմին․ դուք մշտապես իմ մտքում ու սրտում եք:
Ցանկանում եմ նաև շնորհավորել ու բազում հաջողություններ և անսպառ եռանդ մաղթել նոր խոսնակին՝ Անի Բադալյանին։ Անի ջան, բարի երթ։
Վերջում նշեմ, որ շարունակելու եմ դիվանագիտական ծառայությունս ԱԳՆ համակարգում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան