Վահե Հովհաննիսյան. Ղարիբաշվիլին հստակեցրեց հայաստանյան իրականությունը
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Վրաստանի վարչապետ Ի. Ղարիբաշվիլին հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ ասելով, որ երկրում իրավիճակի ապակայունացման հիմնական նպատակը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է։
Երկիրը կարող էր վերածվել «պոլիգոնի, երկրորդ Մարիուպոլի»,- ասել է նա։ Վրաստանը դեռ դիմադրում է, հուսանք, որ վրաց հասարակությունը պինդ կգտնվի։
Ծանոթ իրավիճակ չէ՞։ Առնվազն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից Հայաստանը գնում է նույն ուղղությամբ. քանի՞ անգամ ենք հարցազրույցների, հոդվածների միջոցով զգուշացրել՝ նույն բառերով, որ Պրահայից հետո այս իշխանությունը լրիվ ուրիշ խաղ է խաղում։ ՀԱՊԿ-ի հանդեպ դեմարշները, ռուսական ներկայությունը Հայաստանում որպես մեր «անվտանգությանը սպառնացող գործոն» ձևակերպելը, Արևմուտքից դիտորդական տուրիստներ ներգրավելը, և այլն և այլն, նույն սցենարն է։
Հայաստանը գնում է տարածաշրջանային «Բախմուտ» դառնալու ճանապարհով, որովհետև ոմանք այդպես են տեսնում իշխանությունը պահելու ուղին։
Վրաստանում վիճակն այլ է, այնտեղ դեռ կա ադեկվատ իշխանություն, որը մշտական երկխոսության մեջ է սեփական հասարակության հետ։ Որքան էլ դժվար լինի՝ ատամներով պահելու են իրենց ճիշտ գիծը, որ պետությունը զերծ պահեն աղետից։
Հայաստանում, ցավոք, հենց իշխանությունն է տանում «բախմուտյան սցենարը»։
Այլընտրանք ստեղծելու, իրավիճակն ու կարծիքները բալանսավորելու ողջ բեռն այս պահին ընկած է հանրային մի քանի տասնյակ գործիչների վրա՝ մարդկանց այն խումբը, որ մի կողմ է դրել անձնական ամբիցիաները, զանգվածներին սիրաշահելու էժան ցանկությունն ու ամենօրյա ռեժիմով փորձում է խափանել աղետը։
Ղարիբաշվիլին, իրենից անկախ, նաև հայկական իրականությունը բաժանեց մի քանի մասի.
- նրանց, ովքեր պատրաստ են կասեցնել աղետը,
- նրանց, ովքեր թամաշայի մեջ են՝ սպասելով աղետին,
- և նրանց, ովքեր հենց իրենք էլ բերում են այդ աղետը մեր երկիր։
Հակասական վիճակում ենք. մի կողմից ակնհայտ է, որ առաջին խմբի ռեսուրսը փոքր է իշխանության գործունեության և հակընդդեմ դաշտի պասիվության պայմաններում, իսկ մյուս կողմից այդ խմբի մարդկային որակը հուշում է, որ կա զգալի պոտենցիալ՝ վիճակը փոխելու։ Բացասական մյուս գործոնը ժամանակն է, որն ակնհայտորեն քիչ է»։
Հարակից հրապարակումներ`
- Հրաժարվել մեր անճարակությունից. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Դեպի մարդկանց հասարակություն
- Վահե Հովհաննիսյան. Երկիրն ապագա է ուզում
- Վահե Հովհաննիսյան. Խաղաղություն Հայաստանի համար, ոչ թե՝ Հայաստանի հաշվին
- Վահե Հովհաննիսյան. Ինչի միջև է մեր ընտրությունը
- Վահե Հովհաննիսյան. Օգնության և արժանապատվության մասին
- Վահե Հովհաննիսյան. Երկիր Նաիրի, երկիր դատախազություն
- Վահե Հովհաննիսյան. Ինչի մասին է այս խորհրդարանը
- Վահե Հովհաննիսյան. Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ որոշումներ կայացնելու համար. մաս 2
- Վահե Հովհաննիսյան. Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ՝ որոշումներ կայացնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան