2022 թվականին մենք կունենանք 47 %-ին մոտ պարտք/ՀՆԱ ցուցանիշ.Վահե Հովհաննիսյան
«Պարտք/ՀՆԱ ցուցանիշով կառավարության ծրագրով 2026թ.-ի համար թիրախավորվել էր 60%-ից ցածր մակարդակ և պետք է ուրախությամբ ասեմ, որ 2022 թվականին մենք կունենանք 47 %-ին մոտ պարտք/ՀՆԱ ցուցանիշ»,-ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ֆինանսական բլոկը:
Նախարարը ճշտեց, որ այդ ցուցանիշը նույնիսկ կարող է 46.7 % լինի:
Անդրադառնալով դրամով պարտքի մասնաբաժնին, նա ասաց, որ 2022 թվականին գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխմամբ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը եղել է 252 մլրդ դրամ, կամ 79.2 %, նախորդ տարվա համեմատ ներքին աղբյուրներից ֆինանսավորումն աճել է 38.7 տոկոսային կետով:
«2022 թվականի դեկտեմեբերի 31-ի դրութմաբ դրամով արտահայտված պարտքի կշիքռը կազմել է 37.9 % 9.1%-ով աճելով նախորդ տարվա համեմատ»,-հայտնեց նախարարը:
Նրա խոսքով՝ իր թվարկած թվերը լավ ցուցանիշներ են և դրանց հիման վրա կարող են ավելի լավ թիրախներ դնել դրամի պարտքի հետ կապված:
«Պարտքի ցուցանիշի նվազումը դրական է անդրադառնում սուվերեն վարկանիշի վրա, որը վերջին շրջանում փոփոխվել է՝ դառնալով դրական»,-հայտնեց Վահե Հովհաննիսյանը և հայտարարեց, թե դրան նպաստել են մետաղական հանածոների ռոյալթիների վերանայումը Հարկային օրենսգրքում, վիճակախաղի մասին օրենքով հավելյալ տուրքեր սահմանելը և տեղական տուրքի ոլորտում անշարժ գույքի հարկման դաշտի ընդլայնումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան