«Աղերի կուտակում» հիվանդություն գոյություն չունի. մասնագետ
Պարանոցի ստորին հատվածում գնդաձև գոյացությունը հաճախ անվանում են «աղերի կուտակում», մինչդեռ մասնագետները փաստում են՝ նման բան գոյություն չունի, ոսկրերի հոդերի շրջանում աղերի կուտակում չի կարող լինել։
ԵՊԲՀ ողնաշարային վիրաբուժության, մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ամբիոնի դասախոս Արա Անթառանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է, որ յոթերորդ պարանոցային ողի փուշելունի շրջանում գնդաձև գոյացության պատճառները բազմաթիվ են՝ սխալ սնունդ, պասիվ ֆիզիկական ակտիվություն և շատ այլ գործոններ։
«Մեր յոթերորդ պարանոցային ողի փուշելունն ավելի մեծ է, այդտեղ կա ճարպային բարձիկ։ Հաճախ, երբ դա փոքր-ինչ մեծանում է, մարդիկ ասում են՝ «աղերի կուտակում» է։ Մինչդեռ, եթե ավելորդ ճարպային հյուսվածք է առաջանում, ապա առաջին հերթին դա կուտակվում է այդ ճարպային բարձիկում, ինչը սկսում է պարանոցի հատվածում ավելի շատ արտահայտվել»,- ասում է օրթոպեդը։
Նրա խոսքով՝ պետք է փոխել սննդակարգը, կենսակերպը, որ խնդրից ձերբազատվելու համար ստիպված չլինեն դիմել վիրահատական միջամտության։ «Այն, ինչ վերագրում են ողնաշարի աղերի կուտակմանը, դա պարզապես հիմք չունի։ Եթե վերցնենք նման հիվանդի ողնաշարի հոդերից մեկը և բացենք, ապա կտեսնենք բնական մաշվածություն, ինչը ձեռք է բերել իր իսկ «պայքարով»։ Դրա համար պետք է հետևել առողջությանը»,- նշում է Արա Անթառանյանը։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան