Զենքի արտահանման ծավալներով Թուրքիան 12-րդ տեղում է աշխարհում
Շվեդիայում գտնվող «Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտ» ուղեղային կենտրոնը հրապարակել է 2022թ․ տվյալները զենքի արտահանման վերաբերյալ։ Ըստ այդ զեկույցի՝ 2018-2022թթ․ ԱՄՆ-ն 7 անգամ մեծացրել է արտահանման ծավալները՝ հասցնելով 40%-ի։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որին հաջորդում են Ֆրանսիան, Չինաստանը, Գերմանիան։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ ավելացնելով զենքի արտահանման իր ծավալները 69%-ով։ Թուրքիայի արտահանման ցուցակում ծավալներով առաջին տեղում է Կատարն է՝ մոտ 20%, այնուհետև ՄԱԷ-ն՝ 17% և Հորդանանը՝ 13%։
Զենքի ներկրման ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 19-րդ տեղն աշխարհում։ Առաջին տեղում է Հնդկաստանը, երկրորդ տեղում Սաուդյան Արաբիան, իսկ եռյակը եզրափակում է Կատարը։ Ինչպես նշվում է զեկույցում, 2018-2022թթ․ ընթացքում արտահանման ծավալները նախորդ տարիների հետ համեմատ նվազել են 49%-ով։
Նվազել են նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև զենքի առուվաճառքի ցուցանիշները, որն իր հերթին քաղաքական անհամաձայնությունների հետևանք է։ ԱՄՆ-ից զենք գնող երկրների ցուցակում Թուրքիան 7-րդից իջել է 27-րդ հորիզոնական։
Հարակից հրապարակումներ`
- Սենատոր Մենենդեսն ընդդեմ ԱՄՆ առևտրի նախարարության՝ դեպի Ադրբեջան մահաբեր զենքի արտահանման արտոնության
- Ստոկհոլմը վերացրել է 2019թ-ից ի վեր Թուրքիայի նկատմամբ սահմանված զենքի արտահանման էմբարգոն
- Բրիտանիան վերսկսում է զենքի արտահանումը Թուրքիա
- 2021թ․ Թուրքիայից զենքի արտահանման ծավալները կրկնապատկվել են