Մ23 ԵԱ. Ըմբիշ Կարապետ Մանվելյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր մեկնարկել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը թիմ է ընդգրկել հետևյալ մարզիկներին. 55 կգ` Կարապետ Մանվելյան, 60 կգ` Սուրեն Աղաջանյան, 63 կգ` Սահակ Հովհաննիսյան, 67 կգ` Աշոտ Խաչատրյան, 72 կգ` Հայկ Ասատրյան, 77 կգ` Աշոտ Կիրակոսյան, 82 կգ` Կարեն Խաչատրյան, 87 կգ` Հովհաննես Հարությունյան, 97 կգ` Հայկ Խլոյան և 130 կգ` Ալբերտ Վարդանյան:
Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցելույթներից հետո մրցագորգերը կտրամադրվեն ազատ ոճայիններին:
Տասը մարզիկ է ընդգրկված նաև ազատ ըմբշամարտի մեր հավաքականում, որը ղեկավարում է գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: Ներկայացնենք կազմը. 57 կգ՝ Էդիկ Հարությունյան, 61 կգ՝ Մեժլում Մեժլումյան, 65 կգ՝ Տիգրան Ղազարյան, 70 կգ՝ Հայկ Պապիկյան, 74 կգ՝ Մենուա Յարիբեկյան, 79 կգ՝ Նարեկ Գրիգորյան, 86 կգ՝ Կնյազ Իբոյան, 92 կգ՝ Սերգեյ Սարգսյան, 97 կգ՝ Խաչատուր Խաչատրյան և 125 կգ՝ Մարտին Սիմոնյանին:
Առաջնության առաջին օրը Կարապետ Մանվելյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին