13.03. Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի
Մարտի 13-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի։ Նրանցից 3-ը հոսպիտալացված է, 19-ը չի հոսպիտալացվել, 28-ը դուրս է գրվել: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր: Հիվանդներից 34-ը երեխաներ են 3 ամսականից մինչև 16 տարեկան, 16-ը մեծահասակ՝ 21-ից 64 տարեկան:
Հիվանդներից 44-ը կարմրուկի դեմ պատվաստված չէ, 4-ը՝ պատվաստված է 1 դեղաչափով, 2-ը՝ 2 դեղաչափով:
«Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում»,- նշում են առողջապահության նախարարությունից:
Հարակից հրապարակումներ`
- Մանկաբույժ. Կարմրուկի տարածման հնարավոր պատճառները
- Օտարերկրացիները Ամիրյան 2 հասցեում գործող շարժական կետում կարող են կարմրուկի դեմ անվճար պատվաստվել
- Կարմրուկն իր վարակելիությամբ ամենաառաջին ինֆեկցիոն հիվանդությունն է. մասնագետ
- 10.03. Կարմրուկի հաստատված դեպքերն ավելացել են
- Վարակաբան. Վերջի տարիների կարմրուկի վարակի 1/3-րդ դեպքերն արձանագրվում են մեծահասակների շրջանում
- 09.03. Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի
- Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի
- «Ինչ կապ ունի նախարարի մայրը կարմրուկի վարակի տարածման հետ». «Հրապարակ»
- Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի
- Կարմրուկով վարակվածների մոտ վիրուսը կարող է նորից ակտիվանալ՝ առաջացնելով ուղեղի թաղանթի բորբոքում. մասնագետ
- Այս պահին կարմրուկի համաճարակի մասին խոսք չկա, ունենք փոքր բռնկում. նախարար
- Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխաներ են. Ավանեսյան
- Կարմրուկի հաստատված բոլոր 20 դեպքերը եղել են չպատվաստված քաղաքացիների մոտ. Գևորգ Սիմոնյան
- Վիրուսաբան. Կարմրուկի հետ կապված ունենք իրավիճակ, որը կարող է վերածվել համաճարակի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան