Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 12-ին կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ: Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակը և առկա մարտահրավերները:
Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ շրջափակման հարուցած մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, իսկ մարտի 10-ին Հայաստանից մատակարարվող բնական գազի խողովակաշարի հերթական արգելափակումն Արցախում հումանիտար ճգնաժամի խորացմանն ուղղված հերթական քայլն է:
Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախի ժողովրդի 91-օրյա շրջափակման վրա: Նա ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը փորձում է վերացնել 2020թ.-ի պատերազմի ծանր հետևանքները, սակայն այժմ առերեսվել է շրջափակմամբ և ուժի կիրառման սպառնալիքով պայմանավորված նոր ծանր մարտահրավերների:
Հանրապետության նախագահը որոշ հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին՝ իրավիճակով պայմանավորված հրատապ ու կարևոր քայլերի իրականացման նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը շարունակում է իրականացնել իր պարտականությունները. Լուսինե Ավանեսյան
- Կլաարին խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, ռազմատենչ հայտարարություններին. Արցախի ԱԳՆ
- Ադրբեջանը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
- Արցախի ՄԻՊ-ը միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի ՄԻ հանձնակատարի գործունեության վրա
- Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է. Գեղամ Ստեփանյան
- Արցախի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե ինչ դիրքորոշում է հայտնել Նիկոլ Փաշինյանը. Աբրահամյան
- Արտակ Զաքարյան. Հայաստանին ու Արցախին սպասվող տագնապալի ապագան ազդարարող բոլոր կարմիր լույսերն արդեն վառվում են
- Ա. Գրիգորյանն ընդգծել է ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը
- Հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Նիկոլ Փաշինյան
- Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա