Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին Զելենսկուն կոչ է արել չմիջամտել իր երկրի քաղաքական կյանքին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել նախ զբաղվել իր երկրում առկա խնդիրներով, որից հետո նոր միջամտել Վրաստանի քաղաքական կյանքին: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ հայտնել է IMEDI հեռուստաալիքը։
Վրաստանի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարի հայտարարությունները, որոնցում Վրաստանի քաղաքացիներին կոչ են արել բողոքի ցույցեր կազմակերպել, վկայում են այն մասին, որ «այդ անձը մոտիվացված է՝ այստեղ ինչ-որ բան տեղի ունենալու մեջ»։
Վարչապետը նաև կարծում է, որ ուկրաինացի այլ քաղաքական գործիչների հայտարարություններն ուղղակի միջամտություն են Վրաստանի գործերին։
Ղարիբաշվիլիի խոսքով, Ուկրաինան ակնկալում էր նաև երկրորդ ճակատի բացում Վրաստանում, ինչի համար երկիր է ուղարկվել հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
Հարակից հրապարակումներ`
- Սալիվան. Վրաստանը չպետք է օգնի Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները
- Վրաստանի խորհրդարանի դիմաց ակցիան ավարտվել է
- Վրաստանից հետո բողոքի ցույցեր կարող են սկսվել Հայաստանում և Մոլդովայում. Կալաշնիկով
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան