Բրիտանիան առաջիկա երկու տարում ռազմական բյուջեն կավելացնի 6 մլրդ դոլարով
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ուկրաինական հակամարտության լույսի ներքո առաջիկա երկու տարվա ընթացքում կավելացնի պաշտպանական ծախսերը 5 միլիարդ ֆունտ ստեռլինգով (6 միլիարդ դոլար): ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ։
Դրանում նշում է, որ ռազմական բյուջեի ավելացման մասին կետը կարտացոլվի Միացյալ Թագավորության Անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության ինտեգրված վերանայման թարմացված տարբերակում, որը կհրապարակվի մարտի 13-ին։ Հայտարարության մեջ հստացկեցվում է, որ 3 միլիարդ ֆունտը (3,6 միլիարդ դոլար) կօգտագործվի միջուկային զսպման ուժերի զարգացմանը, իսկ մնացած գումարը կուղղվի Ուկրաինա տեղափոխված զինամթերքի և զենքի պաշարները համալրելուն։
Սունակի գրասենյակն ընդգծել է, որ երկարաժամկետ հեռանկարում Մեծ Բրիտանիան ցանկանում է իր ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2,5%-ի (ներկայումս 2%-ից մի փոքր ավելի):
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան