Առաջարկում եմ`«Ստի դեդեկտորը» փորձարկել վաղը. Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Վաղը վարչապետ կոչեցյալի ասուլիսն է լինելու։Հավանաբար այդ արարածն իր տերերից հերթական ցուցումն է ստացել և ինչպես միշտ պարտավորված է այն կատարել, հակառակ դեպքում ինչե՜ր կբացահայտվեն։
Սպասենք «խաղաղության» անվան տակ, հերթական դավաճանական քայլերի մասին բարբաջանքներին․ Արցախից ևս մեկ անգամ հրաժարվելու,ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուս խաղաղապահների, ռուսական ռազմաբազայի , թշնամուն նոր տարածքների զիջումների մասին։
Եվ այս ամենը համեմված ահաբեկումներով, նաև տարատեսակ ու բազմաթիվ ստերով և կեղծիքներով։
Հ․Գ․ Առաջարկում եմ արդարադատության նախարարության կողմից ձեռք բերված «Ստի դեդեկտորը» փորձարկել վաղը՝ վարչապետ կոչեցյալի վրա։ Համոզված եմ, սարքը չի դիմանա և կպայթի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան