90 օր, որոնք հերթական դասն են մեզ համար. Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«90 օր՝ Արցախը շրջափակված է։
90 օր՝ Արցախը փաստացի համակենտրոնացման ճամբարի են վերածել Թուրքիան, Ադրբեջանը և ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը։
90 օր՝ մեր եղբայրներն ու քույրերը օնլայն ռեժիմով ենթարկվում են ցեղասպանական գործողության։
90 օր՝ հայ ժողովրդին ու հանրության ճնշող մեսամասնությանը հուզում են այլ հարցեր, որովհետև Հայաստանի ու հայկական աշխարհի օրակարգը շարունակում են թելադրել կապիտուլյանտ դե-ֆակտո իշխանությունները։
90 օր՝ ոչ մի իրական գործողություն։
90 օր, որպեսզի թուրքերը համոզվեն, որ կարող են նույնը կրկնել Հայաստանի այլ հատվածներում։
90 օր՝ Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական նոր հարձակում պատրաստելու համար։
90 օր, որոնք հերթական դասն են մեզ համար։
90 օր, որպեսզի նորից համոզվենք, որ միայն սթափ, բայց վճռական քայլերը կարող են փոխել այս ընթացքը։ Առաջին քայլը՝ մեր պետությունը նորից մեզ վերադարձնելով»։
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Արդեն երեք ամիս է` Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Հարակից հրապարակումներ`
- Կլաարին խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, ռազմատենչ հայտարարություններին. Արցախի ԱԳՆ
- Այս իշխանությունը ՀՀ-ն ու Արցախը որպես մատաղացու գառ մատուցել է իր արտաքին հովանավորներին, թուրքերին. Աբրահամյան
- Ադրբեջանը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
- Արցախի ՄԻՊ-ը միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի ՄԻ հանձնակատարի գործունեության վրա
- Արցախի շրջափակումը ցույց տվեց՝ սուտ է, որ հայը միայն մտածում է՝ ինչպես լցնի իր փորը. Վարդանյան
- Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է. Գեղամ Ստեփանյան
- Ա. Գրիգորյանն ընդգծել է ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը
- Հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Նիկոլ Փաշինյան
- Տիգրան Աբրահամյան. Օղակը Հայաստանի ու Արցախի շուրջ շարունակում է սեղմվել
- Ադրբեջանի իշխանությունները փորձում են շեղել մարտի 5-ին Ադրբեջանի իրականացված ահաբեկչական գործողությունից. Արցախի ԱԳՆ
- Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից
- Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով արցախցի 50 դիմորդ չի կարողացել մասնակցել ՀՀ-ում անցկացված միասնական քննություններին
- Արցախում թշնամու դիվերսիոն հարձակումից զոհված ոստիկանները
- Արցախում թշնամու դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն ծանր. ԱՆ
- Արցախում բնակչության բնական աճը դրական է
- Բոռելիի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը
- Փաշինյան. Ալիևի հայտարարությունը նշանակում է՝ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են ԼՂ-ում
- Լավրով. Լաչինի միջանցքում հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ
- Իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ. ԵԽԽՎ համազեկուցողներ
- Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցեր
- Պետք չի սպասել, որ հենց վաղն էլ Ադրբեջանը բացելու է Լաչինի ճանապարհը. Արա Ղազարյան
- ԱՄԴ-ն պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց ու բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով
- Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված և ստորագրված են․ Միրզոյան