Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Հայկական կողմի նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հայտնի համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված քայլերը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստումը։
Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է բոլոր ի հայտ եկած խնդիրները կառուցողական եղանակով, կողմերի և ռուս խաղաղապահների միջև սերտ շփման և փոխգործակցության լուծման անհրաժեշտությունը»,- գրել է Կրեմլի կայքը։
Ավելի ուշ ՀՀ կառավարությունը տարածեց հաղորդագրության Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը և դրա հետևանքներին: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը վերաբերող հարցեր»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին