Բաթումում երեխա է մահացել քամուց քշված բատուտի պատճառով
Բաթումիի բուլվարում վնասվածք ստացած 10-ամյա երեխան կլինիկայում մահացել է։ Եվս մեկ երեխա է վնասվածք ստացել: Նա Բաթումիի Մոր և մանկան բժշկական կենտրոնում է։
Jnews-ի հաղորդմամբ, ըստ տեղեկությունների, ուժեղ քամին քշել տարել է Բաթումիի բուլվարում տեղադրված բատուտը, որի վրա երեխաներ են եղել։ Տուժած անչափահասներին շտապօգնության բրիգադով տեղափոխել են կլինիկա։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հետաքննություն է սկսվել «Քրեական օրենսգրքի» 240-րդ հոդվածով` անվտանգության կանոնների խախտում։