Վերանորոգումից հետո Թեոդոսիայում ամռանը կբացվի Այվազովսկու պատկերասրահը՝ նորացված ցուցադրությամբ
Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահում, ոը գտնվում է Թեոդոսիայում վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել ապրիլի վերջին, իսկ այցելուների համար պատկերասրահի դռները կբացվեն ամռանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է թանգարանի տնօրեն Տատյանա Գայդուկը։
«Շինարարական աշխատանքների ավարտից հետո մենք կսկսենք աշխատել: Անհրաժեշտ կլինի բացարձակապես ամբողջ հավաքածուն տեղափոխել նոր շենք ՝ գրեթե 13 հազար միավոր։ Դրանցից մի քանիսը շատ մեծ են և ծանր՝ մինչև 300 կգ: Դրա համար առնվազն երկու ամիս կպահանջվի»,- նշել է նա։
Պատկերասրահի բացումից հետո այցելուները կկարողանան տեսնել նորացված ցուցադրությունը: Այսպիսով, 2007 թվականից ի վեր առաջին անգամ կբացվի գլխավոր ցուցասրահը, որտեղ 1880 թվականին Հովհաննես Այվազովսկին բացեց Ռուսաստանում առաջին մասնավոր հանրային պատկերասրահը։
«Էքսպոզիցիան տարբեր է լինելու, մենք պատրաստել ենք էքսկուրսիաների մի քանի նոր ձևեր, որոնց ընթացքում այցելուները, նույնիսկ նրանք, որոնք բազմիցս այցելել են պատկերասրահ, կտեսնեն և կլսեն նոր բաներ Այվազովսկու կյանքի, գործունեության և նրա ընտանիքի ավանդույթների մասին»,- ասել է թանգարանի տնօրենը։
Միևնույն ժամանակ, շենքի վերակառուցումը հնարավորություն կտա ցուցահանդեսներն ավելի թեմատիկ դարձնել։ Նախկինում պատկերասրահի տարածքը հարմարեցված չէր ծովանկարչի մեծ նկարներին, ինչի պատճառով դրանք երբեմն ստիպված էին լինում պատահական հերթականությամբ տեղադրվել։
«Այս առումով նորացված էքսպոզիցիաներն ավելի հետաքրքիր կլինեն հանրությանը»,- հավելել է Գայդուկը։
Հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականի հուլիսի 17-ին (29) Թեոդոսիայում։ Նրա հիմնադրած պատկերասրահը Ռուսաստանի ամենահին արվեստի թանգարաններից մեկն է, որտեղ պահվում է նկարչի ստեղծագործությունների աշխարհի ամենամեծ հավաքածուն ՝ 416 աշխատանք, այդ թվում՝ 49 տեղեկանք, ինչպես նաև նրա ուսանողների և հետևորդների կտավները: Պատկերասրահը տեղակայված է 1848 թվականին Այվազովսկու նախագծով կառուցված տանը, ավելի ուշ նկարիչը դրան կցեց մեծ ցուցասրահ։
Այվազովսկին մահացել է 1900 թվականին, թաղված է Թեոդոսիայում
․
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկին հայ է. «Մետրոպոլիտեն»-ը փոխել է ծովանկարչի կտավին կից արված գրությունը
- Այվազովսկին հայ էր, աբսուրդ է, որ նրան ԱՄՆ-ում ներկայացնում են որպես ուկրաինացի. Գայդուկ
- Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանն Այվազովսկուն և Ռեպինին անվանել է ուկրաինացիներ
- Այվազովսկու, Ռերիխի և այլ հայտնի նկարիչների կտավներն ու գծանկարներն աճուրդում վաճառքի կհանվեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին