Արցախում միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը երկարաձգվել է
Արցախ տեղեկատվական շտաբը, հղում անելով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեին, հայտնում է․
«Տեղեկացնում ենք, որ ԱՀ պետական նախարարի հանձնարարությամբ՝ պատրաստվել և շրջանառվել է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի՝ որոշակի փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն Հանրապետությունում սննդամթերքի վաճառքի կտրոնային համակարգում:
Շրջափակման պայմաններում հատկապես միրգ-բանջարեղենի մատակարարումների խնդիրներով պայմանավորված՝ նախագծով նախատեսվում է երկարաձգել միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների վերջնաժամկետը մինչև ապրիլի 10-ը»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Փետրվարի 21-ից նախատեսվում է ընդլայնել կտրոնով տրամադրվող առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը
- Արցախում կտրոնային համակարգի ներդրմանը զուգահեռ բացահայտվում են գործընթացի հետ կապված խնդիրները