ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները 10-րդ խաղափուլում
Ավարտվել է Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության նախավերջին՝ 10-րդ խաղափուլը:
Հայ շախմատիստներից այսօր հաղթանակներ տարան Ռոբերտ Հովհաննիսյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արմեն Բարսեղյանը, Ալեքս Սահակյանը և Սարգիս Մանուկյանը:
Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Հայկ Մարտիրոսյանի, Գաբրիել Սարգսյանի, Մանուել Պետրոսյանի, Շանթ Սարգսյանի, Սամվել Տեր-Սահակյանի և Էմին Օհանյանի խաղերը:
Նախավերջին խաղափուլից առաջ մրցաշարի առաջատարներն են Ալեքսեյ Սարանան և Կիրիլ Շևչենկոն, ովքեր 10 հնարավորից վաստակել են 8 միավոր:
Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 7 միավոր:
Վաղը առաջնության վերջին խաղափուլն է:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱ. Հայ շախմատիստների արդյունքները 9-րդ խաղափուլում
- ԵԱ. Հայ շախմատիստների արդյունքները 8-րդ խաղափուլում
- ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները 7-րդ խաղափուլում
- ԵԱ. Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր