Հնարավո՞ր է որ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից պատասխանել են հետևալ հարցին՝ «սուր վարակիչ հիվանդությունների աճով պայմանավորված՝ հնարավո՞ր է, որ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ»։
«Սուր վարակիչ հիվանդությունների աճի և համաճարակային իրավիճակի առկայության դեպքում ՀՀ դպրոցներում կանխարգելիչ միջոցառումները նախաձեռնվում և իրականացվում են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության ցուցումների: Արձակուրդ ևս կարող է սահմանվել Առողջապահության նախարարության համապատասխան միջնորդության առկայության դեպքում:
Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանվել և կիրառվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար: Այդ նպատակով ուսումնական հաստատություններ մուտք գործող բոլոր երեխաները, մանկավարժները և այլ աշխատակիցները ջերմաչափվում են: Ջերմության և հիվանդության այլ ախտանիշների առկայության դեպքում արգելվում է նրանց մուտքը դպրոց»,- նշված է ՆԳՄՍ նախարարության պատասխանում։
Հիշեցնենք, որ առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրամադրվում են 2023 թ. մարտի 20-ից ապրիլի 2-ը ներառյալ:
2-12-րդ դասարանների գարնանային արձակուրդները տրամադրվում են 2023 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:
Հարակից հրապարակումներ`
- Մանկաբույժ. Կարմրուկի տարածման հնարավոր պատճառները
- Կարմրուկն իր վարակելիությամբ ամենաառաջին ինֆեկցիոն հիվանդությունն է. մասնագետ
- Վարակաբան. Վերջի տարիների կարմրուկի վարակի 1/3-րդ դեպքերն արձանագրվում են մեծահասակների շրջանում
- Կարմրուկով վարակվածների մոտ վիրուսը կարող է նորից ակտիվանալ՝ առաջացնելով ուղեղի թաղանթի բորբոքում. մասնագետ
- Այս պահին կարմրուկի համաճարակի մասին խոսք չկա, ունենք փոքր բռնկում. նախարար
- Կարմրուկի հաստատված բոլոր 20 դեպքերը եղել են չպատվաստված քաղաքացիների մոտ. Գևորգ Սիմոնյան
- Վիրուսաբան. Կարմրուկի հետ կապված ունենք իրավիճակ, որը կարող է վերածվել համաճարակի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան