Կարմրուկը, Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված կլինիկան ու տեսչական մարմնի անգործությունը
Կարմրուկի 11 հաստատված դեպքերի մասին հաղորդագրությունը տարածվեց ուղիղ տասն օր առաջ։ Այսօր արդեն, ըստ պաշտոնական տվյալների, հիվանդների թիվը հասել է հինգ տասնյակի։
«Ուիգմոր» մանկական հիվանդանոցի բժշկական գծով փոխտնօրեն Հրաչուհի Ղազարյանը շաբաթ օրը հաստատեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ առաջին վարակվածների մեծ մասը բուժում են ստացել իրենց մոտ։
Մամուլը նաև գրել էր, որ այս բժշկական կենտրոնը փոխկապակցված է առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի մոր հետ։ Ինֆեկցիոնիստներն էլ կասկած էին հայտնել, որ հիվանդների բուժումը կազմակերպվում է հենց այդտեղ պետպատվերի շրջանակում բուժման գումարներն այդ կլինիկա ուղղելու համար։
Ի դեպ, մասնագետները նշում են, որ «Ուիգմոր»-ը կարմրուկ բուժելու իրավունք չունի, հետևաբար, պետք է ծանուցեր պետական մարմնին իրավիճակի մասին, մեկուսացնեին հիվանդներ, ինչը չի արել։
Հնչած հայտարարությունների ու տեղի ունցածի վրա կարող էր լույս սփռել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Սակայն ստեղծված իրավիճակում խիստ ուշագրավ է այդ մարմնի ցուցաբերած անգործությունը։ Որևէ ստուգում այս մարմինն անցած օրերին ոչ «Ուիգմոր»-ում, ոչ էլ այլ բուժհաստատությունում չի իրականացրել։ Ասում են՝ դա ևս պայմանավորված է կլինիկայի պետության հովանու ներքո գտնվելու հանգամանքով։
Տեսչական մարմնի կանոնադրության համաձայն, դրա խնդիրներից են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, առողջության պահպանման և աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտներում։
Այսինքն, կարմրուկի դեպքերի մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո տեսչական մարմինը պետք է մտներ կլինիկա՝ հասկանալու, թե ինչ է արվել կամ ինչ չի արվել հետագա դեպքերը կանխելու նպատակով։ Մինչդեռ փաստացի տեսչական մարմինը վարակիչ հիվանդության կանխման նպատակով որևէ քայլ չի արել՝ նպաստելով հիվանդության տարածմանը։
Հարակից հրապարակումներ`
- 13.03. Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի
- Մանկաբույժ. Կարմրուկի տարածման հնարավոր պատճառները
- Օտարերկրացիները Ամիրյան 2 հասցեում գործող շարժական կետում կարող են կարմրուկի դեմ անվճար պատվաստվել
- Կարմրուկն իր վարակելիությամբ ամենաառաջին ինֆեկցիոն հիվանդությունն է. մասնագետ
- Վարակաբան. Վերջի տարիների կարմրուկի վարակի 1/3-րդ դեպքերն արձանագրվում են մեծահասակների շրջանում
- Կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի
- «Ինչ կապ ունի նախարարի մայրը կարմրուկի վարակի տարածման հետ». «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան