Մեկնարկել է Կոնվերս Բանկի՝ կանանց միամսյակին նվիրված արշավը
Կոնվերս Բանկը հայտարարում է կանանց միամսյակին նվիրված արշավի մեկնարկի մասին, որի ամենահաջողակ 14 մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ՝ Միջերկրական ծովով ճամփորդության ուղեգիր երկու անձի համար, 2 Apple watches Ultra Series, 3 Fujifilm Instax Mini 11, 3 Xiaomi power bank, 5 Xiaomi LED makeup mirror:
Արշավին կարող են մասնակցել Բանկի Մոբայլ հավելվածի օգտատեր, Mastercard Woman’sCard բոլոր քարտապանները՝ կատարելով նվազագույնը 30.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարի անկանխիկ գնում: Հաշվի են առնվելու նաև առցանց գնումները:
Յուրաքանչյուր 30.000 ՀՀ դրամի գործարքի դիմաց կտրվի խաղարկությանը մասնակցելու մեկ կոդ. որքան մեծ լինի գործարքի գումարը, այնքան կմեծանա Բանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ կայանալիք խաղարկության ընթացքում հաղթելու հավանականությունը:
Կոնվերս Բանկում նշել են նաև, որ.
- Mastecard Woman’sCard բոլոր քարտապանները, ովքեր չունեն Converse Mobile, կարող են արշավին մասնակցել՝ ներբեռնելով և ակտիվացնելով Հավելվածը
- Իսկ Mastercard Woman’sCard քարտապան չհանդիսացող Converse Mobile օգտատերերը՝ այն պատվիրելով հավելվածի «+» բաժնում՝ ընտրելով «Նոր քարտ», ապա՝ «Mastercard Woman’sCard»:
Արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 010-511-211:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: