Մալավիում «Ֆրեդի» ցիկլոնը 66 մարդու կյանք է խլել
Արևադարձային «Ֆրեդի» ցիկլոնի հետևանքով Մալավիում 66 մարդ է մահացել, 93-ը վիրավորվել են։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը փոխանցել է Մալավիի Կարմիր խաչը:
Ավելի վաղ Agence France-Presse-ը, հղում անելով իշխանություններին, հայտնել էր, որ Մալավիում 11 մարդ է զոհվել, ևս չորսը՝ Մոզամբիկում՝ արևադարձային «Ֆրեդի» ցիկլոնի հետևանքով։
Ցիկլոնից տուժել է ավելի քան 2115 մարդ։
Փոթորիկը սկսել է ձևավորվել փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում՝ Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում և Ինդոնեզիայի հարավում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները