Ոստիկանությունը Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպի տեսանյութն է հրապարակել
Ոստիկանությունն այսօր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են պարկեները կանգնեցնում ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։
Տեսանյութին կից հաղորդագրության մեջ նշվում է.
«Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն:
Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:
Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է:
Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:
Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:
Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել
- Նույնիսկ ոստիկանության հաղորդագրությունից է ակնհայտ, որ Գևորգ Պետրոսյանը որևէ հանցանք չի կատարել. Փաստաբան
- Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը
- Գևորգ Պետրոսյան. Լրիվ դադարեցնում եմ քաղաքական ակտիվ գործունեությունս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին