Պարեկները Հրազդանում մարդ են սպանել
Պարեկները Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում մի տղամարդու են սպանել։
Ոստիկանությունից մանրամասնում են, որ մարտի լույս 13-ի գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել:
Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները: Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։
«Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։ Տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Հրազդանի 45-ամյա բնակիչը, որը նախկինում դատապարտվել էր, մահացել է։ Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են»,-հայտնում են իրավապահ մարմնից։
Փաստաբ Րաֆֆի Ասլանյանը, արձագանքելով կատարածին, գրում է.
«Պատուհաս դարձած պարեկայինի՝ ընդամենը երկու ամիս ծառայության մեջ գտնվող Կոտայքի գումարտակի պարեկները Գևորգ Պետրոսյանին «վնասազերծելով», այսօր էլ Հրազդանում գնդակահարել են միջին ծանրության հանցագործության մեջ (գոմից գողություն) կասկածվող անձին։
Իհարկե պնդելու են, որ իրենք չեն խախտել հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու իրավաչափության պայմանները, ինչպես Գ.Պետրոսյանի պարագայում են «չքմեղանում», թե գործել են իրենց իրավասության սահմաններում՝ այդպես էլ չկարողանալով նկարագրել սեփական գործողությունների իրավական հիմքը, մատնանշել Գ.Պետրոսյանի կողմից որևէ իրավախախտում կատարելու փաստը»։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել
- Նույնիսկ ոստիկանության հաղորդագրությունից է ակնհայտ, որ Գևորգ Պետրոսյանը որևէ հանցանք չի կատարել. Փաստաբան
- Գող պարեկին համագյուղացիներն այնքան են ծեծել, որ հիվանդանոցում է հայտնվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին