Այդպես էլ չհասկացա՝ ՀՀ ոստիկանությունը ինչո՞ւ էր Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից տեսագրությունը հրապարակել. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.
«ՀՀ ոստիկանությունը այսօր տեսանյութ է տարածել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից, որով առնվազն հաստատվում է, որ Գ.Պետրոսյանը.
1) Որևէ հանցագործություն չի կատարել, որևէ պարեկի նկատմամբ բռնություն չի գործադրել, ինչի կասկածով շուրջ 25 ժամ գտնվել է արգելանքի տակ,
2)Որևէ վարչական իրավախախտում չի կատարել՝ ՃԵԿ որևէ կանոն չի խախտել,
3) Պահանջել է ներկայացնել իր խախտման նկարագիրը և դրա կատարման փաստը հաստատող ապացույց, ինչը չի արվել,
4) Լինելով իրավաբան՝ արձանագրել է, որ անկանոն վարելը իր համար անհասկանալի իրավախախտում է (ընդ որում՝ նման իրավախախտում սահմանված չէ որևէ իրավական ակտով),
5) Իրավաչափ կերպով չի իջել ավտոմեքենայից, քանի որ ավտոմեքենայից դուրս գալու մասին ոստիկանի պահանջը, հատկապես նման պայմաններում, չի կարող օրինական համարվել,
6) Ասել է, որ պարեկները պրոբլեմ են ունենալու, քանի որ ապօրինի կերպով արգելափակել են իր երթևեկությունը և ցանկացել են իրեն իջեցնել ավտոմեքենայից՝ բռնի կերպով բացելով ավտոմեքենայի դուռը,
7) Զգուշությամբ շրջանցելով պարեկային ծառայողներին՝ վարել է դեպի հարևանությամբ գտնվող իր շենքի բակ, որտեղ անձամբ կայանել է ավտոմեքենան,
8)Բակում, զրուցելով պարեկների հետ, առաջարկել է հեռանալ և շարունակել իրենց ծառայությունը՝ հիմնավոր կասկածներ ունենալով, որ իր նկատմամբ ի սկզբանե պլանավորված հետապնդում է իրականացվում՝ առանց որևէ իրավախախտման հատկանիշ մատնանշելու,
9) Ապօրինի կերպով բերման է ենթարկվել իր շենքի բակից և ձերբակալվել, երբ կարող էին առանց դրա էլ կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, եթե կարծում էին, որ նա իսկապես խախտում է կատարել։
Հ.Գ.Այդպես էլ չհասկացա, թե ՀՀ ոստիկանությունը ինչո՞ւ էր այս տեսագրությունը հրապարակել, մի՞թե Գ.Պետրոսյանի անմեղությունը հաստատելու, թե՞ սեփական ծառայողների ոչ բավարար գրագիտությունը և դրա պատճառով առաջացած յուրաքանչյուր տղամարդու, առավել ևս՝ մասնագիտությամբ իրավաբանի բնական զայրույթը ի ցույց դնելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպի տեսանյութն է հրապարակել
- Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել
- Նույնիսկ ոստիկանության հաղորդագրությունից է ակնհայտ, որ Գևորգ Պետրոսյանը որևէ հանցանք չի կատարել. Փաստաբան
- Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան